ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշումների համաձայն վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը (այսուհետ՝ եզրակացություն) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։
Եզրակացություն տրամադրելիս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վրահուղարկավորման և վերահուղարկավորման գործերը մասնագիտական կարծիքի է ներկայացվում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն)։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վրահուղարկավորման և վերահուղարկավորման հնարավորության մասին եզրակացությունը բոլոր դեպքերում տրամադրվում է մեկօրյա ժամկետում, սակայն պետական կազմակերպություն կողմից այդ գործառույթը փաստացի կարող է կատարվել ավելի սուղ ժամկետում։
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Առաջարկվում է կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն և 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշումներում՝ ըստ որի վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը կտրամադրվի պետական կազմակերպության կողմից։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է ավելի դյուրին դարձնել վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների թույլտվության ստացման գործընթացը, կրճատել եզրակացության տրամադրման փաստացի ժամկետը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
24.07.2024 - 08.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2142
Տպել