Հիշել նախագիծը

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

 

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

          1․ Հաստատել գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը` համաձայն հավելվածի։

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՑԱՆԿ

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

 

1․ Կազմակերպության գործարար համբավի կորստին հանգեցնող խախտումներ են կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից կատարված այն ծանր խախտումները, որոնց համար ենթարկվել են քրեական կամ վարչական պատասխանատվության հետևյալ ոլորտներում․

1) առևտրային իրավունք.

2) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում․

3) թրաֆիքինգ․

4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն․  

5) ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների ապահովում.

6) միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի պահանջների մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտումներ.

7) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում  խախտումները։

2․ Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների խախտումները ըստ ծանրության աստիճանի լինում են ծանր, միջին և թեթև։  

3․ Ծանր խախտումներն այն խախտումներն են, որոնք վտանգում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը և երթևեկության մասնակիցների մահվան կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու ռիսկ են պարունակում:

4․ Կազմակերպության գործարար համբավի կորստին հանգեցնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների խախտումների ցանկը՝ ըստ դրանց լրջության աստիճանի ներկայացված են աղյուսակում 1-ում։       

Աղյուսակ 1

Համարը

Խախտման տեսակը

Ծանրության աստիճանը

Ծանր խախտում

Միջին խախտում

Թեթև խախտում

1

Անձնակազմ

 

 

 

1 1

Ավտովարորդների նվազագույն տարիքը հաշվի չառնելը

 

X

 

2

Տրանսպորտային միջոցը վարելու ժամանակահատվածները

 

 

 

2․1

Օրական 9-ժամյա վարելու ժամանակահատվածի գերազանցում, եթե հնարավոր երկարաձգումը մինչև 10 ժամ չի թույլատրվել

9 ժ<…<10 ժ

 

 

X

2․2

10 ժ<…<11 ժ

 

X

 

2․3

11 ժ<…

X

 

 

2․4

Օրական 10-ժամյա վարելու ժամանակահատվածի գերազանցում, եթե երկարաձգումը թույլատրվել է

10 ժ<…<11 ժ

 

 

X

2․5

11 ժ<…<12 ժ

 

X

 

2․6

12 ժ<…

X

 

 

2․7

Շաբաթական վարելու ժամանակահատվածի գերազանցում

56 ժ<…<60 ժ

 

 

X

2․8

60 ժ<…<70 ժ

 

X

 

2․9

70 ժ<…

X

 

 

2․10

Երկու` իրար հաջորդող շաբաթների ընթացքում վարելու կուտակված ժամանակահատվածի գերազանցում

90 ժ<…<100 ժ

 

 

X

2․11

100 ժ<…<112 ժ 30

 

X

 

2․12

112 ժ 30<…

X

 

 

3

Ընդմիջումները

 

 

 

3․1

Անընդմեջ վարելու ժամանակահատվածի գերազանցում

4ժ 30<…<5 ժ

 

 

X

3․2

5 ժ<…<6 ժ

 

X

 

3․3

6 ժ<…

X

 

 

4

Հանգստի ժամանակահատվածները

 

 

 

4․1

11 ժամից պակաս օրական հանգստի ոչ բավարար ժամանակահատված, եթե օրական հանգստի նվազեցված ժամանակահատված թույլատրված չէ

10 ժ<…<11 ժ

 

 

X

4․2

8ժ 30<…<10 ժ

 

X

 

4․3

…<8 ժ 30

X

 

 

4․4

9 ժամից պակաս օրական հանգստի ոչ բավարար նվազեցված ժամանակահատված, եթե օրական հանգստի նվազեցված ժամանակահատված թույլատրված է

8 ժ<…<9 ժ

 

 

X

4․5

7 ժ<…<8 ժ

 

X

 

4․6

…<7 ժ

X

 

 

4․7

3ժ +9ժ-ից պակաս օրական հանգստի կիսված ոչ բավարար ժամանակահատված

3ժ + (8 ժ<…<9 ժ)

 

 

X

4․8

3ժ + (7 ժ<…<8 ժ)

 

X

 

4․9

3 ժ+(…<7 ժ)

X

 

 

4․10

9 ժամից պակաս օրական ոչ բավարար հանգստի ժամանակահատված` հերթապահության դեպքում

8 ժ<…<9 ժ

 

 

X

4․11

7 ժ<…<8 ժ

 

X

 

4․12

…<7 ժ

X

 

 

4․13

24 ժամից պակաս շաբաթական ոչ բավարար հանգստի նվազեցված ժամանակահատված

22 ժ<…<24 ժ

 

 

X

4․14

20 ժ<…<22 ժ

 

X

 

4․15

…<20 ժ

X

 

 

4․16

45 ժամից պակաս շաբաթական ոչ բավարար հանգստի ժամանակահատված, եթե շաբաթական հանգստի նվազեցված ժամանակահատված թույլատրված չէ

42 ժ<…<45 ժ

 

 

X

4․17

36 ժ<…<42 ժ

 

X

 

4․18

…<36 ժ

X

 

 

5

Վճարման տեսակները

 

 

 

5․1

Վարձատրության և անցած հեռավորության կամ փոխադրված ապրանքների չափի միջև հարաբերակցությունը

X

 

 

6

Տախոգրաֆի տեղադրում

 

 

 

6․1

Որևէ տեսակի տախոգրաֆ չի տեղադրվել և չի կիրառվել

X

 

 

7

Տախոգրաֆի, ավտովարորդի քարտի կամ գրանցման թերթիկի կիրառում

 

 

 

7․1

Տախոգրաֆը սխալ է աշխատում. (օրինակ` ոչ պատշաճ ձևով է տեղադրված, զննված, տրամաչափարկված կամ կնքված)

X

 

 

7․2

Տախոգրաֆը սխալ է կիրառվում (չի կիրառվում վարորդի գործող քարտը, կամավոր չարաշահում և այլն)

X

 

 

7․3

Գրանցման թերթիկների թիվը բավարար չէ

 

X

 

7․4

Գրանցման թերթիկի նմուշն ընդունված չէ

 

X

 

7․5

Տպված օրինակների համար բավարար չափով թուղթ չկա

 

 

X

7․6

Կազմակերպությունը չի պահում գրանցման թերթիկները, տպված օրինակներն ու ներբեռնված տվյալները

X

 

 

7․7

Ավտովարորդն ունի ավտովարորդի մեկից ավելի գործող քարտ

X

 

 

7․8

Օգտագործվում է ավտովարորդի քարտ, որը տվյալ ավտովարորդի գործող քարտը չէ

X

 

 

7․9

Խոտանված կամ գործողության ժամկետը լրացած ավտովարորդի քարտի օգտագործում

X

 

 

7․10

Առնվազն 365 օր հասանելի չեն գրանցված եւ պահված տվյալները

X

 

 

7․11

Կեղտոտ կամ վնասված թերթիկների կամ ավտովարորդի քարտերի, անընթեռնելի տվյալների օգտագործում

 

 

X

7․12

Կեղտոտ կամ վնասված թերթիկների կամ ավտովարորդի քարտերի, անընթեռնելի տվյալների օգտագործում

X

 

 

7․13

7 օրացուցային օրվա ընթացքում վնասված, անսարք, կորած կամ գողացված ավտովարորդի քարտի փոխարինման համար չդիմելը

 

X

 

7․14

Գրանցման թերթիկների (ավտովարորդի քարտերի) ոչ ճիշտ կիրառումը

X

 

 

7․15

Թերթիկների կամ ավտովարորդի քարտի չթույլատրված հետկանչը, որն ազդեցություն ունի համապատասխան տվյալների գրանցման վրա

X

 

 

7․16

Թերթիկների կամ ավտովարորդի քարտի չթույլատրված հետկանչը՝ առանց գրանցված տվյալների վրա որեւէ ազդեցության

 

 

X

7․17

Գրանցման թերթիկը կամ ավտովարորդի քարտն օգտագործվում է նախատեսվածից ավելի երկար ժամանակահատվածով, բայց առանց տվյալների կորստի

 

 

X

7․18

Գրանցման թերթիկը կամ ավտովարորդի քարտն օգտագործվում է նախատեսվածից ավելի երկար ժամանակահատվածով՝ տվյալների կորստով

X

 

 

7․19

Ձեռքով մուտք չի արվում, երբ դա պահանջվում է

X

 

 

7․20

Ճիշտ թերթիկը չի օգտագործվում կամ ավտովարորդի քարտը չի գտնվում ճիշտ տեղում

X

 

 

7․21

Թերթիկի վրա գրանցված ժամը չի համապատասխանում տրանսպորտային միջոցը գրանցող երկրի պաշտոնական ժամին

 

X

 

7․22

Փոխարկման մեխանիզմի ոչ ճիշտ կիրառում

X

 

 

8

Տեղեկությունների լրացում

 

 

 

8․1

Գրանցման թերթիկում ազգանունը լրացված չէ

X

 

 

8․2

Գրանցման թերթիկում անունը լրացված չէ

X

 

 

8․3

Թերթիկի օգտագործման սկզբի կամ ավարտի ամսաթիվը լրացված չէ

 

X

 

8․4

Թերթիկի օգտագործման սկզբի կամ ավարտի վայրը լրացված չէ

 

 

X

85

Գրանցման թերթիկում գրանցման համարը լրացված չէ

 

 

X

8․6

Գրանցման թերթիկում ճամփաչափի (օդոմետրի) տվյալները (սկիզբը) լրացված չեն

 

X

 

8․7

Գրանցման թերթիկում ճամփաչափի տվյալները (ավարտը) լրացված չեն

 

 

X

8․8

Գրանցման թերթիկում տրանսպորտային միջոցը փոխելու ժամանակը լրացված չէ

 

 

X

8․9

Գրանցման թերթիկում երկրի հաստատման նշանը մուտքագրված չէ

 

 

X

9

Տեղեկությունների ապահովումը

 

 

 

9․1

Ստուգվելուց հրաժարվելը

X

 

 

9․2

Տվյալ օրվա գրանցումները տրամադրել չկարողանալը

X

 

 

9․3

Նախորդ 28 օրվա գրանցումները տրամադրել չկարողանալը

X

 

 

9․4

Ավտովարորդի քարտի գրանցումները տրամադրել չկարողանալը, եթե ավտովարորդը քարտ ունի

X

 

 

9․5

Տվյալ շաբաթվա ընթացքում եւ նախորդ 28 օրվա ընթացքում ձեռքով արված կամ տպված օրինակով գրանցումները տրամադրել չկարողանալը

X

 

 

9․6

Ավտովարորդի քարտը տրամադրել չկարողանալը

X

 

 

9․7

Տվյալ շաբաթվա ընթացքում և նախորդ 28 օրվա ընթացքում արված տպված օրինակները տրամադրել չկարողանալը

X

 

 

10

Խարդախությունը

 

 

 

10․1

Գրանցման թերթիկներում գրանցված, տախոգրաֆի մեջ կամ ավտովարորդի քարտի վրա պահված տվյալները կամ տախոգրաֆից ստացված տպված օրինակները կեղծելը, թաքցնելը, ոչնչացնելը

X

 

 

10․2

Տախոգրաֆի, գրանցման թերթիկի կամ ավտովարորդի քարտի մանիպուլյացիան, որը կարող է հանգեցնել տվյալների և (կամ) տպված օրինակների տեղեկությունների կեղծման

X

 

 

10․3

Մանիպուլյացիոն սարքավորում, որը կարող է օգտագործվել տրանսպորտային միջոցում առկա տվյալները և (կամ) տպված օրինակների տեղեկությունները կեղծելու համար (միացում/լար …)

X

 

 

11

Խափանումը

 

 

 

11․1

Արհեստանոցում չի վերանորոգվել

X

 

 

11․2

Ճանապարհին չի վերանորոգվել

 

X

 

12

Ձեռքով տվյալների մուտքագրում տպված օրինակներում

 

 

 

12․1

Ավտովարորդը չի նշում բոլոր տեղեկությունները այն ժամանակահատվածների համար, որոնք այլևս չեն գրանցվում տախոգրաֆի շարքից դուրս գալու կամ անսարքության դեպքում

X

 

 

12․2

Ժամանակավոր թերթիկում լրացված չեն ավտովարորդի քարտի համարը և (կամ) անունը և (կամ) վարորդական վկայականի համարը

X

 

 

12․3

Ժամանակավոր թերթիկում չկա ստորագրությունը

 

X

 

12․4

Ավտովարորդի քարտի կորուստը կամ գողությունը պաշտոնապես չի հայտարարվում այն անդամ երկրի իրավասու մարմիններին, որտեղ կատարվել է գողությունը

X

 

 

 

5․ Կազմակերպության գործարար համբավի կորստին կարող են հանգեցնել Աղյուսակ 1-ում ներկայացված խախտումներն ըստ հետևյալ քանակների՝

  • ծանր խախտումներ՝ 1 հատ․
  • միջին խախտումներ՝ 3 հատ․
  • թեթև խախտումներ՝ 4 հատ։

6․ Կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից սույն կարգի 5-րդ կետում նախատեսված խախտումները մեկ տարվա ընթացքում կատարելու դեպքում կազմակերպությունը համարվում է բարձր ռիսկային։

7․ Սույն կարգի 6-րդ կետում սահմանված բարձր ռիսկային կազմակերպությունում խախտումը թույլ տալու հաջորդ երկու տարիների ընթացքում  տրանսպորտի բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպվում է ստուգում, որի արդյունքում կրկին խախտումներ արձանագրվելու դեպքում կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը։

  • Քննարկվել է

    23.07.2024 - 07.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 860

Տպել