«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված են պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցելու, վերագրանցելու և համարանիշներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող փաստաթղթերի ցանկը, մասնավորապես, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնապահպանական վճարի (միայն գրանցման ժամանակ) անդորագիրը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ուժի մտնելով պայմանավորված` ուժը կորցրած է ճանաչվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
-
Քննարկվել է
19.02.2018 - 26.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7937
Տպել