Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ հուլիսի 2024 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ի N 589-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 589-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 10-ը» բառերով.

2) 5-րդ կետում «հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «հունիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ը» բառերով։

2․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 7-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հաստատությունների կողմից զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունների ավարտական ակտերի տրամադրման գործընթացը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    19.07.2024 - 04.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1915

Տպել