Հիշել նախագիծը

«Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

     Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 01-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

      Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև օգոստոսի 01-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

      Հանրային քննարկումների ընթացքում՝ հուլիսի 30-ին, ժամը 14:30-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

      Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 29-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

         Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:

  • Տևողություն

    18.07.2024 02.08.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

30.07.2024 14:30

Հուլիսի 30-ին, ժամը 14.30-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 341

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: