Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշմամբ, «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի՝ 11-րդ կետով նախատեսված «Մասնավոր պահնորդական գործունեություն» լիցենզավորման գործունեության տեսակը լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում ՀՀ ոստիկանությունը։

   Հարկ է նշել, որ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ՆԳՆ-ում, որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ձևավորվել է հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, որն իր իրավասության շրջանակներում իրականացնում է ՀՀ ՆԳՆ գործունեության ոլորտով պայմանավորված՝ լիցենզավորման ու թույլտվությունների գործընթացի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշերի և վարորդական իրավունքի  վկայականների տրամադրման ապահովումը։

   Այսպիսով, ՀՀ ՆԳՆ-ի կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ապահովումն ամբողջ ծավալով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ վերոնշյալ նախագծում կատարելու համապատասխան փոփոխություններ։

2. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ ՆԳՆ ձևավորմամբ և ոստիկանությունը ՀՀ ՆԳՆ ենթակայությանը հանձնելու հանգամանքներով պայմանավորված՝ ներկայացված նախագծով առաջարկվում է կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ ՀՀ ՆԳՆ-ի կողմից հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով։

 Ներկայացված նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կկատարվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, որի արդյունքում ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը հնարավորություն կունենա՝ լիարժեք իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.07.2024 - 02.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Լիցենզավորում և թույլտվություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 898

Տպել