Հիշել նախագիծը

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-------------------------ի 2024 թվականի N - Ն

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության ներկայացման և վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
  • զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային գրանցամատյանների ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ              

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

------------ -------- -ի N ---- -Ն որոշման

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ Սույն հավելվածով սահմանվում է «Զբոսաշրջության մասին» օրենքով (այսուհետ՝ «Օրենք») նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ Էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ՝ նաև «Գրանցամատյան») վարման նպատակով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ) կողմից ներկայացման ենթակա տեղեկատվության բովանդակությունը։

 

  1. 2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

2․Գրանցամատյանում գրանցվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ծանուցման հաշվառման կամ որակավորման վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը,

2) ծանուցման հաշվառման սերիան և համարը,

3) իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

4) իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը,

5) ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),

6) ծանուցման ենթակա գործունեության տեսակը,

7) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, կամ կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կամ կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը,

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

 

  

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

------------ -------- -ի N ---- -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են Գրանցամատյանում գրանցվելու նպատակով Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկատվության ներկայացման և վարման կարգին վերաբերող իրավահարաբերությունները։
  2. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Զբոսաշրջության կոմիտե) «Զբոսաշրջության մասին» օրենքով (այսուհետ՝ «Օրենք») և սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ։
  3. Սույն կարգով սահմանված տեղեկատվության հաշվառման գործընթացներն, այդ թվում ներկայացված տեղեկատվության հիման վրա Գրանցամատյանի վարումն ու դրանում առկա տեղեկատվության տրամադրումը, ամբողջությամբ էլեկտրոնային են։
  4. Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ դրա մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով։

 

2ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից Զբոսաշրջության կոմիտե ներկայացվող տեղեկատվությունը պետք է բովանդակի նվազագույնը հետևյալ վավերապայմանները.
  • Զբոսաշրջային ծառայություն մատուցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ համաձայն սույն որոշման Ձև N 1-ի.

ա. իրավաբանական անձի /անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,

բ. պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,

գ. գտնվելու վայրը,

դ. գործունեության իրականացման վայրը,

ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

զ. կոնտակտային տվյալները (բջջային հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, փոտային հասցե)։

  • Զբոսաշրջային ծառայություն մատուցող ֆիզիկական անձի դեպքում՝ համաձայն սույն որոշման Ձև N 2-ի.

ա. ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

բ. բնակության կամ հաշվառման վայրը,

գ. գործունեության իրականացման վայրը,

դ. անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը,

ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

զ. կոնտակտային տվյալները (բջջային հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, փոտային հասցե):

 

3ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը, պահպանելով համապատասխան համացանցային հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») շահագործման կարգն ու կանոնները, սույն կարգով սահմանված ձևով և ժամկետներում էլեկտրոնային փաստաթղթերը վերբեռնում է Հարթակում։ Էլեկտրոնային փաստաթղթերը Հարթակում վերբեռնման ավարտից հետո՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի նույնականացման տվյալները հաստատվելու կամ անհատի էլեկտրոնային խիստ նույնականացումն անցնելու արդյունքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հասանելի են դառնում համացանցում։
  2. Տեղեկատվություն հայցող անձի պահանջով, եթե հայցվող տեղեկատվության տրամադրման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չեն սահմանափակումներ, անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը)` Զբոսաշրջության կոմիտեի համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
  3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի պահանջով գործունեության ծանուցման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև տարեկան մեկ անգամ էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար:
  4. Զբոսաշրջության կոմիտե ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ ծանուցումները և ծանուցումներին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հատուկ այդ նպատակով գործարկված Հարթակի միջոցով:
  5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ Հարթակում պարտավոր է անցնել դրա գործիքակազմով նախատեսված նույնականացում, որի հիման վրա վերջինս կարող է տնօրինել Հարթակում իր վերաբերյալ տեղադրված տեղեկատվությունը։
  6. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականին մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ անհատի խիստ նույնականացման եղանակով։
  7. Սույն կարգի 10-11-րդ կետերով սահմանված նույնականացումն անցնելուց հետո Հարթակում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի անունից գործելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունք ունեցող կամ Հարթակի միջոցով ձևակերպված լիազորագրի հիման վրա գործելու իրավունք ունեցող անձը պարտավոր է տրամադրել սույն կարգով սահմանված և Հարթակի գործիքակազմի միջոցով վերբեռնման ենթակա տեղեկատվությունն ու փաստաթղթերը։
  8. Էլեկտրոնային եղանակով Հարթակի գործիքակազմի միջոցով ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ ծանուցում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը Հարթակի գործիքակազմի միջոցով լրացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը և նույն գործիքակազմի միջոցով ավտոմատ գեներացված դիմումն ու դրան կից փաստաթղթերը հաստատում է էլեկտրոնային խիստ նույնականացման եղանակով:
  9. Ծանուցման գործընթացն ավարտվում է Հարթակի միջոցով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվող անձին տրամադրվող էլեկտրոնային հավաստագրի տրամադրմամբ։
  10. Ծանուցման մերժման մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ստորագրվում է Զբոսաշրջության կոմիտեի էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում Հարթակում՝ անհատի էլեկտրոնային խիստ նույնականացման միջոցով։
  11. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին հասնելու պահից կամ Հարթակում հասանելի դառնալու պահից:
  12. Ծանուցման գործընթացի հաջող ավարտի դեպքում, ինչպես նաև սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ծանուցումը մերժելու դեպքում, այդ մասին տեղեկատվությունը Հարթակում տեղակայվում է ծանուցման գործընթացի հաջող ավարտին կամ ծանուցումը մերժելու մասին որոշումը կայացնելու օրվան հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում։
  13. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք՝ Գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու նպատակով, Օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով իրենց կողմից իրականացվող գործունեության մասին ծանուցման հետ միաժամանակ Հարթակի գործիքակազմի միջոցով և բացառապես էլեկտրոնային եղանակով Զբոսաշրջության կոմիտե են ներկայացնում իրենց վերաբերյալ լրացուցիչ համապարփակ տեղեկատվություն, որը պետք է ներառի հետևյալ տվյալները.
    • զբոսաշրջային ծառայությունների տեսակի վերաբերյալ տեղեկատվություն. Օրենքով սահմանված զբոսաշրջային ծառայությունների ցանկից Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ՝ ծառայությունների մատուցման շրջանակներում կիրառվող ֆիրմային անվանումները, ապրանքային նշանների ամբողջական անվանումներն ու դրանց համարժեքները՝ նվազագույնը ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև համապատասխան ծառայությունների մատուցման շրջանակներում կիրառվող հեղինակային և հարակից իրավունքների օբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (գրանցման երկիր, գրանցման վկայականի կամ այլ համարժեք փաստաթղթի թիվը, տրման օր/ամսաթիվ/տարի, տրամադրող Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի ամբողջական անվանումը), առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների աշխարհագրական ուղղությունները,
    • որակավորման (լիցենզիայի) և/կամ հավաստագրման վերաբերյալ տվյալներ (առկայության դեպքում). Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից մատուցվող զբոսարջային ծառայությունների վերաբերյալ վերջինիս կողմից իրավասու անձանց/կազմակերպությունների կողմից շնորհված, այդ թվում՝ միջազգային հավաստագրերի և համապատասխանության ստանդարտների վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ՝ տրման/շնորհման օր/ամիս/տարեթիվ, երկիր և տրամադրող անձի/կազմակերպության ամբողջական անվանումը, այդ թվում՝ հղում համապատասխան անձի/կազմակերպության համացանցային պաշտոնական էջին,
    • երաշխիքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն. Արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատորը, ինչպես նաև արտագնա զբոսաշրջային գործակալը (բացառությամբ Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) Գրանցամատյանում արտացոլման նպատակով Զբոսաշրջության կոմիտե է ներկայացնում տեղեկատվություն՝ իր կողմից իրականացվող գործունեության երաշխիքի տեսակի վերաբերյալ՝ համաձայն Օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, երաշխիքի տեսակի մասով Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործընկեր իրավաբանական անձի (ֆինանսական ծառայություններ մատուցող անձի) ամբողջական անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գտնվելու վայրի հասցեն, երաշխիքով ծածկվող Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի պատասխանատվության ընդհանուր ծավալը՝ արտահայտված դրամով (համարժեք արտարժույթով), գործողության ժամկետը,
    • տեղեկատվություն առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր կնքելու հնարավորության վերաբերյալ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողին զբոսաշրջային ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիրը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորության առկայության դեպքում, Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը Զբոսաշրջության կոմիտե է ներկայացնում նման հնարավորության առկայության վերաբերյալ հայտարարություն, որում պետք է պարտադիր նշում պարունակի համացանցային այն հասցեին, որով սպառողը կարող է.

ա. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի համացանցային էջի առանձնացված հատուկ բաժնում էլեկտրոնային ստորագրության միջոցով պայմանագիր կնքել,

բ.       հասանելիություն ստանալ զբոսաշրջային ծառայություններից օգտվելու վերաբերյալ առցանց ներկայացվող և էլեկտրոնային ստորագրության միջոցով վավերացվելու միջոցով զբոսաշրջային ծառայությունների մատուցման կամ այլ պայմանագրերի  կնքման հաջորդական քայլերը նկարագրող ուղեցույցին (էլեկտրոնային եղանակով զբոսաշրջային ծառայությունների կնքման կանոններին),

  • տեղեկատվություն Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից թղթային կամ էլեկտրոնային կարգով վարվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրերի հաշվառման մատյանի վերաբերյալ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը Զբոսաշրջության կոմիտե է ներկայացնում իր կողմից վարվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրերի հաշվառման մատյանի ստեղծման օրվա/ամսաթվի/տարեթվի, մատյանի համարի և այն վարելու համար պատասխանատու իր աշխատակցի վերաբերյալ (անուն/ազգանուն/հայրանուն, պաշտոն, կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե) տեղեկատվություն։
  1. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից Զբոսաշրջության կոմիտե ներկայացվող տեղեկատվության հետ միաժամանակ Հարթակի գործիքակազմի միջոցով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը տալիս է իր անհետկանչելի և անփոփոխ համաձայնությունը, որի հիման վրա Զբոսաշրջության կոմիտեն կարող է ստանալ.
    • Զբոսաշրջային ծառայություն մատուցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝

ա. քաղվածք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից,

բ. իրավաբանական անձի կանոնադրության պատճենը կամ դրա էլեկտրոնային կրիչի վրա զետեղված տարբերակը,

գ. Օրենքին և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերին համապատասխան կնքված՝ գործունեության վայրի (հասարակական նշանակության անշարժ գույք) նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք սահմանող պայմանագիրը, բացառությամբ, եթե  գործունեության իրականացման վայրը (հասարակական նշանակության անշարժ գույք) Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին պատկանում է սեփականության իրավունքով,

դ. զբոսաշրջային գործունեության իրականացման վայրի (հասարակական նշանակությամբ անշարժ գույք) նկատմամբ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի՝ Օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված տեսակի իրավունքները հավաստող պետական գրանցման վկայականը,

ե. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ հարկային պարտավորությունների գծով պարտքի բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը.

  • Զբոսաշրջային ծառայություն մատուցող ֆիզիկական անձի դեպքում.

ա. անձը հաստատող փաստաթղուղթը և հանրային ծառայության համարանիշը կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը,

բ. Օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերին համապատասխան կնքված՝ գործունեության վայրի (հասարակական նշանակության անշարժ գույք) նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք սահմանող պայմանագիրը, բացառությամբ, եթե  գործունեության իրականացման վայրը (հասարակական նշանակության անշարժ գույք) Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին պատկանում է սեփականության իրավունքով,

գ. զբոսաշրջային գործունեության իրականացման վայրի (հասարակական նշանակությամբ անշարժ գույք) նկատմամբ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի՝ Օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված տեսակի իրավունքները հավաստող պետական գրանցման վկայականը,

դ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ հարկային պարտավորությունների գծով պարտքի բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը։

  1. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից Կոմիտե ներկայացվող տեղեկատվության հետ միաժամանակ Հարթակի գործիքակազմի միջոցով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է.

ա. զբոսաշրջային գործունեության իրականացման շրջանակներում Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից շահագործվող ֆիրմային անվանումների, ապրանքային, ինչպես նաև համապատասխան ծառայությունների մատուցման շրջանակներում կիրառվող հեղինակային և հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի իրավունքները հավաստող վկայականների, վկայագրերի, հեղինակային պայմանագրերի կամ այլ համարժեք փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները,

բ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից իրականացվող զբոսաշրջային գործունեության ոլորտում վերջինիս տրված որակավորման (լիցենզիայի) և/կամ հավաստագրման վերաբերյալ տվյալներ Կոմիտե ներկայացված լինելու դեպքում համապատասխան որակավորումների (լիցենզիաների), հավաստագրերի էլեկտրոնային տարբերակները,

գ. արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատորը, ինչպես նաև արտագնա զբոսաշրջային գործակալների դեպքում՝ Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան, Օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի պահանջների պահպանմամբ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ստացված ֆինանսական երաշխիքի առկայությունը հավաստող փաստաթղթերը (բանկային երաշխիքի նամակ, ապահովագրական պոլիս դեպոզիտ հանձնված գումարը պարունակող և Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին պատկանող բանկային հաշվի քաղվածքը՝ հաշվի մնացորդի սահմանմամբ կամ այլ համարժեք փաստաթղթեր), ինչպես նաև համապատասխան ֆինանսական երաշխիքի վերաբերյալ պայմանագրերի էլեկտրոնային տարբերակները,

դ. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներ պարունակող՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից իրականացվող զբոսաշրջային փաթեթի պայմանագրի օրինակը, բացառությամբ այն դեպքերի, երբ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը կնքում է պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված զբոսաշրջային փաթեթի պայմանագրի օրինակելի ձևերով՝ առանց դրանցում փոփոխություն և/կամ լրացում կատարելու,

ե. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեության արդյունքում սպառողների մոտ առաջացող բողոքների ներկայացման և քննության ընթացակարգը սահմանող՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից հաստատված ներքին իրավական ակտերի, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի պատճենները կամ դրանց էլեկտրոնային կրիչի վրա զետեղված տարբերակները։

  1. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերում ներառված տեղեկատվության մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը պարտավոր է փոփոխված տեղեկատվությունը Հարթակի գործիքակազմի միջոցով Կոմիտե ներկայացնել համապատասխան փոփոխությունը կատարելու օրվան, եթե փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, ապա համապատասխան պետական գրանցումը կատարելու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը։
  2. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերում ներառված տեղեկատվության մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում, եթե համապատասխան փոփոխության արդյունքում փոփոխվել և/կամ փոխարինվել են Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից Կոմիտե ներկայացված փաստաթղթերը, ապա Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը պարտավոր է համապատասխան փոփոխված և/կամ փոխարինված փաստաթղթերը Հարթակի գործիքակազմի միջոցով և համապատասխան փոփոխությունների և/կամ փոխարինման հիմք հանդիսացող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների հետ միասին Կոմիտե ներկայացնել դրանց ստացմանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը։
  3. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերում ներառված տեղեկատվության մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում այդ մասին գրառում է կատարվում Հարթակում համապատասխան փոփոխությունների հասցեատեր Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին վերաբերող բաժնում՝ փոփոխությունների վերաբերյալ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից սույն կարգի 21-րդ և/կամ 22-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ 
  4. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը Հարթակի գործիքակազմի միջոցով ներկայացնելուց և սույն կարգի 14-րդ կետով սահմանված հավաստագիրը ստանալուց հետո հինգ աշխատանքային օր հետո:
  5. Եթե ծանուցման մեջ առկա են թերի կամ սույն կարգով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված տեղեկություններ և/կամ փաստաթղթեր, բացառությամբ, եթե համապատասխան տեղեկատվությունը և/կամ փաստաթղթերը Կոմիտեի կողմից ստացվել են սույն կարգով սահմանված համաձայնության հիման վրա, ապա ծանուցումը համարվում է չներկայացված, և ծանուցում ներկայացրած անձը ձեռք չի բերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք: Ծանուցումը չներկայացված համարվելու հիմքը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքում՝ ծանուցումը Հարթակի գործիքակազմի միջոցով հաջողությամբ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Եթե սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում ծանուցումը համարվում է չներկայացված, ապա Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել նոր ծանուցում։
  7. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձն իրավունք է ստանում զբաղվելու Օրենքով սահմանված և սույն կարգով նախատեսված պահանջներին բավարարող տեղեկատվության մեջ ներառված գործունեությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված հավաստագիրը ստանալու պահից։ Սույն կարգով սահմանված տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ներառյալ՝ տեղեկատվության փոփոխությունները, Զբոսաշրջության կոմիտե ներկայացնելիս Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը տալիս է իր անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը համապատասխան տեղեկատվությունը՝ նվազագույնը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ծավալով Գրանցամատյանում հրապարակելու վերաբերյալ։

 

4ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  1. Գրանցամատյանը տվյալների էլեկտրոնային բազա է, որը ներառում է գրառումներ սույն կարգով, Օրենքով, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ Կոմիտե ներկայացված տեղեկատվության, ինչպես նաև նույն տեղեկատվության մեջ կատարված փոփոխությունների մասին։
  2. Գրանցամատյանը հասանելի է առցանց՝ անվտանգ և օգտագործողի համար հարմար Հարթակի միջոցով, որը հասանելի է հայերենով և անգլերենով [լրացնել հասանելիության հասցեն] էլեկտրոնային հասցեով:
  • Գրանցամատյանում ներառված տեղեկատվությունը պետք է ներկայացվի Հարթակի միջոցով ստանդարտացված ձևաչափով՝ համաձայն սույն որոշման Ձև N 3-ի՝ օգտատերերի կողմից հեշտ համեմատելու և վերլուծելու համար, ինտերակտիվ հնարավորություններով՝ առաջադեմ որոնման և զտման տարբերակների համար:
  1. Գրանցամատյանը հնարավորություն է տալիս որոնել և զտել տեղեկատվությունը տարբեր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են զբոսաշրջային ծառայության տեսակը և զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի գտնվելու վայրը։
  2. Գրանցամատյանում նվազագույնը ներառվում են Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկատվությունը։
  3. Գրանցամատյանում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
  4. Գրանցամատյանից Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը երրորդ անձանց տրամադրվում է նրանց դիմումն ստանալու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցվող տեղեկատվության նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակումներ սահմանված չեն: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք:
  5. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից Գրանցամատյանից իրենց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը տրամադրվում է նրանց դիմումն ստանալու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար:
  6. Գրանցամատյանին կից Կոմիտեն, Հարթակի միջոցով, էլեկտրոնային եղանակով պահում է նաև նշված տեղեկություններիվերաբերյալ բոլոր համապատասխան փաստաթղթերը։
  7. Կոմիտեն Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, դադարեցման կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերականգնման մասին որոշումների պատճենները՝ դրանք ընդունելու օրվանից, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և հրապարակում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում (Կոմիտեի վերաբերյալ առանձնացված բաժնում) և համապատասխան գրառում է կատարում Հարթակի միջոցով վարվող Գրանցամատյանում:
  8. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից իրականացվող գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում՝ դրանց ստացման օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում:
  9. Գրանցամատյանի վարման ընթացքում Կոմիտեն Գրանցամատյան է մուտքագրում հետևյալ տեղեկությունները՝
    • գրանցամատյանում տեղ գտած սխալներն ուղղելու մասին.
    • Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը Գրանցամատյանից հանելու մասին՝

ա. Օրենքով և/կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից համապատասխան գործունեությունը արգելվելու (դադարեցվելու դեպքում), որակավորումը և/կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվելու կամ ուժը կորցնելու դեպքում.

բ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից Զբոսաշրջության կոմիտե ներկայացված տեղեկատվության մեջ անհամապատասխանություններ, ակնհայտ կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

գ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի (իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատեր) լուծարման (պետական հաշվառումից հանվելու) կամ վերջիններիս կողմից՝ Գրանցամատյանում նշված ծառայություններն այլևս  չմատուցելու դեպքում կամ (ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր) մահվան դեպքում.

դ. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից Զբոսաշրջության կոմիտե ներկայացված՝ գործունեության վայրի (հասցեի) փոփոխության դեպքում, եթե համապատասխան հասցեի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել Կոմիտե և չի պահպանվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով նման դեպքերի համար սահմանված կարգը.

  • Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից առաջարկվող ծառայությունների ցանկի կրճատման կամ ավելացման մասին։
  1. Գրանցամատյանում գրառումների կատարումը Կոմիտեի կողմից իրականացվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշման N 2 Հավելվածով սահմանված պահանջների պահպանմամբ։
  2. Գրանցամատյանի վարման գործընթացում պահպանվում են տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովման՝ օերնքով սահմանված երաշխիքները՝ ապահովելով Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց և սպառողների կողմից տրամադրվող տեղեկատվության պաշտպանությունը: Կոմիտեի կամ Գրանցամատյանի վարումը տեխնիկապես սպասարկող Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացվում է տվյալների փոխանակման կոդավորում, մուտքի վերահսկում և անվտանգության կանոնավոր աուդիտներ՝ պաշտպանելու համար տվյալները չարտոնված մուտքից, խախտումներից կամ չարաշահումներից:
  3. Հարթակը ներառում է օգտատերերի հետադարձ կապի և տեխնիկական աջակցման ենթաբաժին(ներ), որոնք, սպառողներին և Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց հնարավորություն են ընձեռում հաղորդել Գրանցամատյանում հայնտաբերված թերությունների վերաբերյալ, այդ թվում՝ Գրանցամատյանում ներառված տեղեկատվության և սպառողի կողմից Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի հետ իրավահարաբերություններում փաստացի առկա իրավիճակի միջև անհամապատասխանությունների վերաբերյալ, սպառողների կողմից Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ բողոքներն էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել Կոմիտեի դիտարկմանը, գնահատել և մեկնաբանել Գրանցամատյանում ներառված Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունները:
  4. Գրանցամատյանում ներառված տեղեկատվության և Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ մեկնաբանությունների և փորձի փոխանակման՝ սույն կարգի 42-րդ կետում նշված ենթաբաժնում սպառողների կողմից տեղակայված՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց ծառայությունների վերաբերյալ մեկնաբանություններն ու կարծիքները տեսանելի են Գրանցամատյանի բոլոր այցելուների համար։
  5. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք կարող են ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք՝ եթե վերջիններս բավարարում են ծանուցման ենթակա համապատասխան գործունեությանն առաջադրվող պահանջներին։ Նման դեպքում սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված տեղեկատվությունն ու փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ դրանք մուտքագրելով Հարթակի համապատասխան հատուկ բաժնում։

 


 


 

Հավելված N3

ՀՀ կառավարության 2024 թվականի

------------ -------- -ի N ---- -Ն որոշման

Ձև N 1

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ/ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

      _________________________________________________________________

(գործունեության տեսակը)

 

 

Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ անվանումը

 

Պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը

 

Գործունեության իրականացման վայրը.

 

Զբոսաշրջային ծառայությունների տեսակի վերաբերյալ տեղեկատվություն

 

Որակավորման (լիցենզիայի) և/կամ հավաստագրման վերաբերյալ տվյալներ (առկայության դեպքում).

 

Մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ տեղեկատվություն

 

Գործունեության իրականացման ծանուցման տվյալները

 

Ֆինանսական երաշխիքի վերաբերյալ տեղեկատվություն

 

Առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելու հնարավորություն (առկա է/առկա չէ)

 

Թղթային կամ էլեկտրոնային կարգով վարվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրերի  հաշվառման մատյան (առկա է/առկա չէ՝ նշելով կարգը)

 

Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեության արդյունքում Սպառողների մոտ առաջացող բողոքների ներկայացման և քնության ընթացակարգ (առկա է/առկա չէ)

 

Հարկային պարտավորությունների գծով պարտք (առկա է/առկա չէ)

 

Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակ (ներառված է/ներառված չէ)

 

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը

□□□□□□□□□□□□□□□□□□□□

 

 

Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն   ______________

 

Ծանուցում ներկայացրած անձ

________________________________________________
 (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում))

 

 

 

 _____  _______________ 20    թվական

 


Ձև N 2

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

      _________________________________________________________________

(գործունեության տեսակը)

 

 

Ֆիզիկական անձի անուն/ազգանուն/հայրանուն, ծննդյան ամիս/օր/տարի, սեռը

 

Ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը

 

Գործունեության իրականացման վայրը.

 

Զբոսաշրջային ծառայությունների տեսակի վերաբերյալ տեղեկատվություն

 

Որակավորման (լիցենզիայի) և/կամ հավաստագրման վերաբերյալ տվյալներ (առկայության դեպքում).

 

Մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ տեղեկատվություն

 

Գործունեության իրականացման ծանուցման տվյալները

 

Առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելու հնարավորություն (առկա է/առկա չէ)

 

Հարկային պարտավորությունների գծով պարտք (առկա է/առկա չէ)

 

Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակ (ներառված է/ներառված չէ)

 

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը

□□□□□□□□□□□□□□□□□□□□

 

 

Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե   ______________

 

Ծանուցում ներկայացրած անձ

________________________________________________
 (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում))

 

 

 

 _____  _______________ 20    թվական

 


 

 

Ձև N 3

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/հ

Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը

գործունեության իրականացման վայրը

առաջարկվող ծառայությունների տեսակը՝ համաձայն «Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերի

տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը

Գրանցամատյանում ներառված տեղեկատվության՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը (Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից իրականացվող գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցված կամ դադարեցված լինելը, եթե այո՝ կասեցման/դադարեցման օրը, ամիսը, տարեթիվը)

 Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացված ծանուցման հիման վրա վերջինիս հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը

Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կոնտակտային տվյալները (բջջային հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հացե)

Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի համացանցային պաշտոնական էջը

Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ներկայացված երաշխիքը (տեսակը, չափը, գործողության ժամկետը)

Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին տրված որակավորման, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի տվյալները

Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից առաջարկվող ծառայությունների արժեքի կամ դրա հաշվարկման մեխանիզմներ

ծառայության բաղադրիչ

Բաղադրիչի արժեք

 

  • Տևողություն

    12.07.2024 27.07.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 688

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Բագրատ Մովսեսյան

19.07.2024

Իսկ դուք քանի հասարակական կազմակերպությունների հետ եք խորհրդակցել եւ ստացել դրական գնահատական?;

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: