Հիշել նախագիծը

ՀՀԿՀ «ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ» ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն կանոնների հավաքածուն տարածվում է շենքերի և շինությունների  տարբեր տեսակի տանիքների և տանիքածածկերի նախագծման, կառուցման, վերակառուցման և վերանորոգման վրա և սահմանում է տեխնիկական պահանջներ դրանց վերաբերյալ:

Սույն կանոնների հավաքածուն ներառում է տանիքների և տանիքածածկերի տեսակի և օգտագործվող նյութերի ընտրության, տանիքների և տանիքածածկերի հանգույցների և մանրամասների կոնստրուկտիվ լուծումների, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավարրի պաշտպանության վերաբերյալ ցուցումներ:

Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում բիտումապոլիմերային մածիկներիվ, պոլիվինիլքլորիդե թաղանթներից (մեմբրաններից), առանց ամրանավորված շերտի սինթետիկ լաքաներկային ծածկույթներից տանիքների և տանիքածածկերի  ջրամեկուսիչ գորգի տեղադրման և վերանորոգման վրա:

Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում բուսական նյութերից (ծղոտից, եղեգնից), ինչպես նաև փայտե տարրերից տանիքների և տանիքածածկերի տեղադրման և վերանորոգման վրա, ստորգետնյա շինությունների ջրամեկուսացման վրա:

Սույն կանոնների հավաքածուն չի սահմանափակում նոր տեսակի տանիքների և տանիքածածկերի ու նյութերի, տանիքների և տանիքածածկերի հանգույցների և մանրամասների կոնստրուկտիվ լուծումների, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների մշակումն ու օգտագործումը, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավարրի պաշտպանության նոր մեթոդների օգտագործումը:

  • Քննարկվել է

    11.07.2024 - 26.07.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1045

Տպել