ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
Հայաuտանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Շիրակ» միջազգային օդանավակայանում միջազգային ստանդարտներին համապատասխան ավիաօդերևութաբանական ծառայությունների մատուցմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «Շիրակ» օդերևութաբանական սպասարկման ծառայության ստորաբաժանումները տեղակայված են «Շիրակ» միջազգային օդանավակայանի երկու տարբեր շենքում։ Նշված տարածքները գտնվում եմ անմխիթար վիճակում, բացակայում են նվազագույն աշխատանքային պայմանները, իսկ դրանց վերակառուցումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով ֆինանսական ծախսերը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության և մատուցվող աերոնավիգացիոն ծառայությունների որակի մակարդակի շարունակական բարելավումը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել Հայաuտանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից «Շիրակ» միջազգային օդանավակայանում մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից:
- Ակնկալվող Արդյունքը
Միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան նոր դիտարկումների շենքի կառուցմամբ «Շիրակ» օդերևութաբանական սպասարկման ծառայության բոլոր ստորաբաժանումները և օդերևութաբանական համակարգերի աշխատանքն ապահովող սերվերային համակարգերը կմեկտեղվեն մեկ շինության մեջ, կստեղծվեն բարձրակարգ աշխատանքային պայմաններ, էականորեն կբարձրանա մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակը։
Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է 2025-2026թթ. ընթացքում կառուցել և համապատասխան գույքով ապահովել դիտարկումների շենքը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամն այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
- Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: