ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետը «քսայուղը» բառից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7-2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները և ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 980 0 ծածկագրին դասվող ավիայուղի» բառերով,
2) 7-րդ կետը «բենզինը» բառից հետո լրացնել «։ Սույն կետի կիրառության իմաստով բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի» բառերով,
3) 8-րդ կետը «դիզելային վառելիքը» բառերից հետո լրացնել «։ Սույն կետի կիրառության իմաստով դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի» բառերով,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10․1) օկտանը։ Սույն կետի կիրառության իմաստով օկտանը ԱՏԳ ԱԱ 3811 19 000 ծածկագրին դասվող պատրաստի այլ հավելանյութերն է՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները․
10․2) արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկները՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»:
Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
1) 16-րդ տողի «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակում «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 – 2710 19 9» ծածկագրերով,
2) 18-19-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18
|
2710
2710 19 1-2710 19 6
(բացառությամբ 2710 12
2710 19 7-
2710 19 9
2710 20)
|
դիզելային վառելիք
|
1 տոննա
|
14200
|
19․
|
2709 00
2710 20
|
հում նավթ, նավթամթերք
|
1 տոննա
|
29450»,
|
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ տողերով.
<<19․1.
|
3811 19 000
|
օկտան՝ պատրաստի այլ հավելանյութեր՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները
|
1 տոննա
|
43600
|
19․2․
|
3819 00 000 0
|
արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող
|
1 կգ
|
550>>։
|
Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9, 3811 19 000, 3819 00 000 0 ծածկագրերին» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: