«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------ 2024թ. N - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 13.210.00643) և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 13.210.00645) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելուվ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 2. Սահմանել, որ` 1) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան, 2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին։ 3. Սահմանել որ, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառամարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմն է, և վերջինիս է վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված իր լիազորությունները: 4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո. 1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, միաձուլման պայմանագիրը, 2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը, 3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո 10 օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, հանձնման – ընդունման ակտերի հաստատումը, 4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ քաղաքի 62 և 62/1 հասցեներում գտնվող մեկ միասնական մասնաշենքում: 5.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝ 1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով։ Կարող է իրականացնել նաև նախադպրոցական (ավագ տարիքային խումբ՝ 5-6 տարեկան) ծրագրեր՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, 2) նպատակը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան` կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքների ապահովումն է: 6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` 1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում. 2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցի չուսուցման կազմակերպում. 3) ուսումնաարտադրական գործունեությա նծավալում և արտադրանքի իրացում. 4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում. 5) սովորողների սննդի կազմակերպում և սննդի կազմակերպման համար դպրոցահեն այգիների ու ջերմոցների ստեղծում, որը նպատակաուղղված է նաև գործնական և նախագծային աշխատանքների իրականացմանը և սովորողների մոտ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ 7.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի նոյեմբերի 13-ի N210/0018 և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2021 թվականի հունիսի 22-ի N33/0021 կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: 8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացում. 1) ուժը կորցրած ճանաչել որոշման Հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Արարատի մարզ» բաժնի ցանկի 126-րդ և 128-րդ կետերը, 2) որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Արարատի մարզ» բաժնի ցանկը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ․ «135.2 «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 միջնակարգ դպրոց»: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
-
Քննարկվել է
10.07.2024 - 26.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 942
Տպել