Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝  «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ 

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես՝  համայնքի բյուջեում կատարվող տեղաշարժը պայմանավորված է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում»  ծրագրին, որպես շահառու՝  համայնքի մասնակցության ապահովման և համայնքի երեք բնակավայրերի՝ /Լճաշեն, Ծովագյուղ և Վարսեր/,  մանկապարտեզներում 5 ԿՎՏ ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համայնքային համաֆինանսավորման ծրագիրը իրականացնելու հետ, որն իրականացվում է «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի 1-ին փուլով։

 

          ԾԱԽՍԵՐ

  1. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր /բաժին 01, խումբ  6,  դաս 1/,

այդ  թվում՝

     1․1 հոդված  4639 /ընթացիկ դրամաշնորներ/   ավելացնել  3586,0 հազար դրամի չափով

      1.2 հոդված՝  4657  /կապիտալ դրամաշնորհներ/, պակասեցնել  3586.0 հազար դրամ։

 

 

Առկա իրավիճակը

 

Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:

  

Կարգավորման առարկան

 

Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

         - համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի բաժին

  • Քննարկվել է

    01.07.2024 - 18.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1068

Տպել