Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «իրավահավասարություն» բառը փոխարինել «հավասարություն» բառով։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 1-ին հոդվածով կամ առանձին հոդվածով սահմանել օրենքի գործողության ոլորտին վերաբերող նորմ, այդ թվում՝ հասարակական հարաբերությունների և սուբյեկտների այն շրջանակը, որոնց վրա տարածվելու է օրենքի գործողությունը։ Այս առումով կարևորում ենք խտրականության բացառման և հավասարության ապահովման պարտավորության՝ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող իրավաբանական բոլոր անձանց, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա տարածվելու մասին հստակ նշումը։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ֆիզիկական անձ» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, օտարերկրյա քաղաքացի, փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձ)» բառերով:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ինչպես նաև իրավաբանական անձ՝ այնքանով, որքանով սույն օրենքով սահմանված իրավունքները և ազատությունները կիրառելի են իրավաբանական անձի նկատմամբ» բառերը ենթակա են խմբագրման այն տեսնակյունից, որ իրավաբանական անձինք տվյալ դեպքում ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ կրողներն են։ Առաջին դեպքում պետք է հստակեցնել նաև, որ իրավաբանական անձինք կարող են ենթարկվել խտրականության ուղղակիորեն իրենց հետ կապված անձանց պաշտպանված հատկանիշներից որևէ մեկի կամ մի քանիսի հիմքով, գործունեության բնույթով և այլն։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «3) պաշտպանված հատկանիշ՝ ազգային փոքրամասնության պատկանելություն, ամուսնական կարգավիճակ, առողջական վիճակ, բնակության վայր, գենդեր, գենդերային արտահայտում, գենդերային ինքնություն, գույքային վիճակ, էթնիկ պատկանելիություն, լեզու, ծագում, ծնունդ, կրոն կամ հավատ, հաշմանդամություն, հիվանդության նկատմամբ գենետիկ կամ այլ նախահակում, հղիություն, մայրություն կամ հայրություն, մաշկի գույն, միգրանտի կարգավիճակ, ռասա, սեռական կողմնորոշում, սեռական հատանիշներ, սեռ, սոցիալական ծագում, սոցիալական վիճակ, տարիք, տնտեսական կարգավիճակ, փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ, փոքրամասնության կարգավիճակ, քաղաքական կամ այլ հայացքներ, ներառյալ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվելը, արհմիության անդամակցելը կամ կուսակցական պատկանելություն, քաղաքական, ընտանեկան կամ կարիերայի կարգավիճակ, քաղաքացիություն կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ.»։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բողոք ներկայացրած» բառերից հետո լրացնել «կամ ներկայացնելու մտադրություն ունեցող» բառերը։ Լրացումն անհրաժեշտ է խտրականության ենթարկված անձի կողմից դիմում ներկայացնելը կանխելուն միտված ճնշումները և այլ գործողությունները որպես վիկտիմիզացիա ճանաչելու նպատակով։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «10) Զուգորդման (ասոցացիայի) վրա հիմնված խտրականություն՝ խտրականություն անձի կամ անձանց խմբերի նկատմամբ, ովքեր չունեն որոշակի պաշտպանված հատկանիշ, սակայն ազգակցական, ամուսնական կամ այլ ուղղակի կապ ունեն պաշտպանված հատկանիշ ունեցող անձի կամ անձանց խմբի հետ.»։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի12-րդ ենթակա է խմբագրման այն տեսանկյունից, որ ժամանակավոր հատուկ միջոցների նպատակը պաշտպանված հատկանիշ ունեցող և չունեցող անձանց միջև փաստացի հավասարության ապահովումն է։ Նշված «անձանց խմբի և հասարակության միջև փաստացի անհավասարության վերացում» ձևակերպումը որոշակի չէ և սխալ է այն պատճառով, որ պաշտպանված հատկանիշն ունեցող անձինք ևս հասարակության մասն են։ Ավելին՝ գնահատելիս անհրաժեշտություն է առաջանալու ունենալ հասարակությունում իրավունքների իրացման միջին մակարդակ, ինչը սահմանելն անհնար է և անընդունելի։ Փաստացի հավասարության տեսանկյունից միակ համեմատելին պատշապնված հատկանիշը չունեցող անձանց խումբն է։ Նույն փոփոխությունն անհրաժեշտ է իրականացնել նաև 7-րդ հոդվածի 2-րդ մասում։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «13) հատվող խտրականություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականություն պաշտպանված հատկանիշներից միաժամանակ մի քանիսի հիմքով, որոնք միմյանց հետ փոխազդեցության արդյունքում առաջացնում եմ միմյանցից անբաժանելիություն՝ առաջացնելով խտրականության առանձին և հատուկ ձևեր։»։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Խտրականությունը պաշտպանված հատկանիշներից մեկի կամ մի քանիսի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն է, որի նպատակը կամ արդյունքը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և (կամ) ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումն է և (կամ) մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ճանաչման և (կամ) իրականացման արգելքն է կամ ժխտումը։»։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 5-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված խտրականության տեսակները կարող են հիմնված լինել նաև զուգորդման (ասոցացիայի) կամ ընկալման վրա։»։ Նաև առաջարկում ենք ընկալման վրա հիմնված խտրականությունը հանել խտրականության տեսակների շարքից։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 6-րդ հոդվածը վերանայել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պոզիտիվ և պրոակտիվ միջոցների ձեռնարկման պարտավորության տրամաբանությամբ, այդ թվում՝ սահմանելով խտրականության ենթարկվող անձանց խմբերի մասնակցության խթանման, բազմազանությանը, ներառմանը և հավասարությանն ուղղված միջոցառումների, նախապաշարմունքների, կարծրատիպերի և խարանի վերացման, իրազեկվածության բարձրացման, պաշտոնատար անձանց հավասարության իրավունքի վերաբերյալ կրթության պարտավորությունները։ Սույն մասում նախատեսել նաև լիազորող նորմեր՝ հետագայում խնդիրների խուսափելու նպատակով։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախածի 7-րդ հոդվածում անհրաժեշտ է սահմանել, որ ժամանակավոր հատուկ միջոցները պետք է լինեն՝ 1) հավասարության ապահովման նպատակին համաչափ, 2) գործեն մինչև սահմանված նպատակին հասնելը, եթե չի հիմնավորվել ընտրված ժամանակավոր հատուկ միջոցի անարդյունավետության պատճառով սահմանված նպատակին հասնելու անհնարինությունը։ Նախագիծն այժմ նախատեսում է ժամանակավոր հատուկ միջոցների կիրառման դադարեցման միայն մեկ հիմք՝ փաստացի հավասարության նվաճումը։ Գործնականում սա կարող է դժվարություններ առաջացնել, ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտավորման համակարգի ներդրման 2016 թվականի փորձի դեպքում, որը չեղարկվեց նաև ժամանակավոր հատուկ միջոցի սխալ ընտրության և անարդյունավետության պատճառով։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Խտրականության հարցերով խորհրդի անդամին ներկայացվող պահանջները ենթակա են լրացուցիչ հիմնավորման։ Մասնավորապես գտնում ենք, որ քաղաքացիության պահանջ սահմանելը անհրաժեշտ չէ ժողորդավարական հասարակությունում։ Ավելին՝ դրա պատճառով խտրականության ենթարվող անձանց տարբեր խմբեր կարող են չունենալ խորհրդում ներկայացված լինելու հնարավորությունից, օր.՝ քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականները և այլն։ Փոխարենն առաջարկում ենք սահմանել Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահանջ։ Գտնում ենք նաև, որ դիտավորությամբ կատարած հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք ևս պետք է կարողանան ներգրավվել խորհրդում։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 10-րդ հոդվածում առաջարկում ենք անդրադառնալ Խտրականության հարցերով խորհրդի անդամների ընտրության գործընթացի սկզբունքներին (օր.՝ բաց, թափանցիկ և արժանիքների վրա հիմնված լինելը) և խորհրդի կազմի բազմազանությանը և տարբեր խմբերի ներկայացվածությանը։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ի «իրավաչափ նպատակ կամ կիրառված միջոցները» բառերը փոխարինել «իրավաչափ նպատակ և կիրառված միջոցները» բառերով։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Հայտնում ենք մեր մտահոգությունը, որ Մարդու իրավունքների պաշտպանին որպես հավասարության մարմին նախատեսելը կհանգեցնի ոչ պետական կազմակերպությունների կողմից խտրականության ենթարկված անձանց անհավասար պաշտպանության՝ ի համեմատ պետական կազմակերպությունների կողմից խտրականության ենթարկված անձանց։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախատեսել հավասարության ազդեցության գնահատում հանրային իրավունքի և քաղաքականությունների բոլոր ասպեկտներում։ Այն պետք է ներառի օրենքների, քաղաքականությունների կամ այլ որոշումների կանխարգելիչ, խորհրդատվական և տվյալների վրա հիմնված գնահատում՝ ցանկացած խտրական ազդեցություն բացահայտելու և կանխելու համար։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծով անդրադառնալ խտրականության զոհերի փոխհատուցման, խտրականության համակարգային կամ կառուցվածքային ձևերից տուժած անձանց (օր.՝ հաշմանդամության հիմքով ազատությունից ապօրինի զրկված անձինք) ճանաչման և փոխհատուցման այլ համակարգային միջոցառումներին, որոնք պետք է ուղղված լինեն խտրականության սոցիալական պատճառներին և հետևանքներին։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Փաթեթում ներառել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որով երաշխավորել ենթադրյալ խտրականության ենթարկված ֆիզիկական անձանց անվճար իրավաբանական օգնությունը։