ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 2107-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 2107-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը բխում է «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1–ին մասի 33–րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1–ին մասը լրացվել է նոր բովանդակությամբ՝ 33–րդ կետով, որը համար ՀՕ–230–Ն համաձայն մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 17–ին։
Ուստի, անհարժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի «Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները» N 2107–Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել փոփոխություն։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է Որոշման մեջ ամրագրել լիազորող նորմը։
Միաժամանակ առաջարկվող փոփոխության նպատակն է իրավական ակտում առկա տարընկալումներից խուսափումը՝ հստակ սահմանելով լիազորող նորմը։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1–ին մասի 33–րդ կետը՝ որպես լիազորող նորմի ամրագրում որոշման մեջ։
-
Քննարկվել է
28.06.2024 - 19.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2158
Տպել