Լրամշակման փուլում է
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում հանել «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող`» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «Փրկարար ծառայությունն» բառերը փոխարինել «Փրկարար ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է, որն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «պահեստազորի «ենթասպա» կոչում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «արհեստակցական» բառից հետո լրացնել «(բացառությամբ լիազոր մարմնի արհեստակցական կազմակերպության)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ծառայողներինը՝» բառից հետո լրացնել «մինչև» բառը:
Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են՝
1) սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ծառայողները.
2) սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները.
3) սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողները՝ Փրկարար ծառայություն տեղափոխվելիս:».
- 2. 2-րդ մասում «չորրորդ մասով» բառը փոխարինել «3.1-ին և 4-րդ մասերով» բառերով:
- 3-րդ մասում «դրույքաչափը» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերը:
- 4. լրացնել նոր «3.1» մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, գործուղման ամբողջ ժամանակահատվածում գրանցվում է փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում և կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:»
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
14.02.2018 - 11.03.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Հանրային քննարկում
08.02.2018 17:52
ք երևան, Ա. Միկոյան 109/8
Դիտումներ` 9214
Տպել