Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք) հավանության է արժանացել 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության թիվ 1769-Ա որոշմամբ:

Կանոնագիրքը մշակվել էր՝ հիմնվելով ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների, Բանկային վերահսկողության գծով Բազելի Կոմիտեի «Բանկային կազմակերպությունների կորպորատիվ կառավարման կատարելագործման ուղեցույցի», Պետական կազմակերպություններում կորպորատիվ կառավարման մասին ՏՀԶԿ ուղեցույցի վրա:

Միաժամանակ, ինչպես փաստում է միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ 2014-2023թթ. ընթացքում նշված երեք փաստաթղթերը վերանայվել են։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը։

 Ընդ որում կանոնագիրքը վերանայվելու է գործող կանոնագիրքն ուժը կորցրած ճանաչելու և նոր կանոնագիրքը Էկոնոմիկայի նախարարի ենթաօրենսդրական ակտով հաստատելու միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքի 76.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորող նորմի։

Ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ շրջանառվում է Կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագիծը, որի ուժի մեջ մտնելու ամսաթիվը պայմանավորվելու է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1769-Ա որոշման ուժը կորցրած ճանաչելու օրով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի գործող Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել նոր կանոնագրքի ընդունումը (ուժի մեջ մտնելը)։

Նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2-րդ մասով որպես գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարության առաջնահերթ նպատակներ նշվում են կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը և գործարար հարաբերությունների ճկունության բարձրացումը։ Այդ նպատակներին հասնելու համար, ի թիվս այլոց, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, մասնավորապես  «3․ Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի 3․2  կետերով նախատեսված է ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանումը։

Բացի այդ, նոր Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ.-ի հոկտեմբերի 26-ի թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2023-2026թթ.-ի հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ.-ի գործողությունների ծրագրում:

 

 

  • Քննարկվել է

    24.06.2024 - 09.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Պետական գույքի կառավարում, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1122

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2024

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի ենտրոն ՀԿ նախագահ Այս նախագծի շրջանառությունը ևս մեկ անգամ ապացուցուցում է գործող կառավարության գործունեության մեջ կառավարման լուրջ բացթողումները: Ահավասիկ, սույն նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ. Ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ շրջանառվում է Կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագիծը, որի ուժի մեջ մտնելու ամսաթիվը պայմանավորվելու է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1769-Ա որոշման ուժը կորցրած ճանաչելու օրով։ Փաստորեն ստացվում, էր դեռևս նոր կանոնագիրքը չկա, իսկ հինը ուժը կորցրած է համարվում: Այս պարագայում բնական հարց է առաջանում, թե այդ բաց թողնված ժամանակաշրջանում ինչպիսի իրավակարգավորում է գործելու: Երկրորդ հիմնախնդիրն այն է, թե արդյոք նոր կանոնագրքի նախագիծը մշակվել է, քննարկվել է քաղհասարակության ու կորպորատիվ կառավարման համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ, արդյոք անց է կացվել դրա հանրային քննարկում: Այս բոլոր փաստերը խուսում են երկրում համակարգային կոռուպցիայի կարևորագույն դրսևորումներից մի քանի դրսևորումների մասին՝ կառավարման կոռուպցիայի, օրենսդրական կոռուպցիայի, վարչական կոռուպցիայի մասին և գործող ինշանության կառավարման անթափանցիկության, անկազմակերպվածության, անպատասխանատվության մասին: Մենք դեմ ենք քննարկել օրինագծին:

Տեսնել ավելին