Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը:

Վերջին ժամանակաշրջանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողների էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման, ինչպես նաև նոր կառուցվող 10 կՎ և 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի՝ նոր սպառողների բաշխման ցանցին միացման աշխատանքները հիմնականում իրականացվում են ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով (ԻՄՀ):

Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման բաց հաղորդալարով և
ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, ընդորում՝ բաց հաղորդալարինը՝ 10 մ, մեկուսացվածինը՝ 3 մ։

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև ԻՄՀ-ով կառուցվող/վերակառուցվող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։

             Առաջարկվում է նաև Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին գլխի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով «3) Սույն կանոններում «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ «ներառյալ»», ինչը կբացառի տարընթերցումը։

 

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերջին ժամանակաշրջանում էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավականին մեծացել է 10 կՎ և 35 կՎ ԻՄՀ կիրառման ծավալները, որի արդյունքում բավականին բարձրացել է էլեկտրամատակարարման անվտանգության և հուսալիության մակարդակը, նվազել վթարայնության աստիճանը:

Քանի որ, Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, սույն նախագծով էլ առաջարկվում է սահմանել նաև 35 կՎ լարման ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի համար անվտանգության գոտիները։

Առաջարկվում է հեռավորությունը սահմանել 8 մետր՝ հաշվի առնելով քայլային լարման ազդեցության գոտու հեռավորության պահպանումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծը։

 

  1. Կարգավորման առարկան

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել մեկուսացված, այդ թվում ինքնակիր մեկուսացված հաղորդալարով 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կբարձրանա էլեկտրամատակարարման անվտանգության և հուսալիության մակարդակը, կնվազի անվտանգության գոտու չափը, ինչի արդյունքում բազմաթիվ շենքեր ու շինություններ, որոնք կառուցված են անվտանգության գոտիներում, հնարավորություն կունենան ստանալու իրավունքի պետական գրանցում, ինչպես նաև քաղաքացիները հնարավորություն կունենան էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում գտնվող հողատարածքների որոշակի հատվածներ լիարժեք օգտագործելու:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը չի բխում վերոնշյալ փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    21.06.2024 - 08.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1122

Տպել