Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) բխում է Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրված է 3 մասնաշենք, որոնք գտնվում են Վաղարշյան 13 ա, Մոսկովյան 1 և Այգեձոր 67, 67/5 հասցեներում։

 Կոմիտեին պատկանող շենքերի նյութատեխնիկական ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել յուրաքանչյուր շենքի հակահրդեհային կանոնների պահպանությունը, կանոնակարգել ջեռուցման համակարգի աշխատանքը, սահմանված կարգով իրականացնել աղբահանություն, պահպանել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնները, ինչպես նաև իրականացնել մաքրման աշխատանքներ: Վերոնշյալի ապահովման նպատակով անհրաժեշտ է նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի հաստիքների համալրում՝ 1 տնտեսվար և 4  հավաքարար հաշվարկով: Մասնավորապես՝  տնտեսվարի հաստիքի առկայությունն անհրաժեշտ է շենքերին վերաբերելի նյութատեխնիկական պայմաններն ապահովելու, տարածքի մաքրման աշխատանքները վերահսկելու, գույքի պահպանությունն իրականացնելու, նյութատեխնիկական սարքավորումների հաշվառումը կազմակերպելու, ինչպես նաև տեխնիկական աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքների համակարգման նպատակով։

Իսկ տարածքի սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել 4 հավաքարարի հաստիք: Այսպես՝ անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով վերոհիշյալ երեք մասնաշենքերն էլ պահել սանտիտարահիգենիկ վիճակում և իրականացնել մաքրման աշխատանքներ։ Նշված գործառույթներն  իրականացնելու համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին տրամադրվել է 7 հավաքարարի հաստիք, որոնք մաքրման աշխատանքներն իրականացնում են ոչ միայն ընդհանուր օգտագործման տարածքներում, այլև՝ աշխատակիցների աշխատասենյակներում։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Կոմիտեն ներկայումս ունի 3 մասնաշենք, որոնցից 2–ը շահագործվում են, իսկ երրորդը պատրաստ է շահագործման։ Այսպես՝ Վաղարշյան 13ա հասցեի մասնաշենքն ունի 1792,87 քառ. մետր մակերես, Մոսկովյան 1 հասցեում գտնվող մասնաշենքը՝ 1934,8 քառ. մետր մակերես, իսկ Այգեձոր 67, 67/5 մասնաշենքը՝ 1004,6 քառ. մետր մակերես։ Պետք է նշել, որ եղած հաստիքները բավարար չեն երեք մասնաշենքերի մարքման աշխատանքները միաժամանակ կազմակերպելու համար։ Բանն այն է, որ մաքրման աշխատանքները պետք է իրականցվեն ամենօրյա ռեժիմով, բացի այդ հավաքարարները աշխատակիցների սենյակները պետք է մաքրեն մինչև աշխատանքային օրվա սկիզբը, քանի որ աշխատանքային օրվա ընթացքում աշխատասենյակներում հավաքարարի աշխատանքի իրականացումը կխոչընդոտի աշխատակիցների աշխատանքի իրականացմանը (այսպես, օրինակ՝ մաքրություն չի կարող կատարվել, երբ տվյալ աշխատասենյակում իրականացվում է քննչական գործողություն կամ այլ աշխատանք)։ Ընդ որում, յուրաքանչյուր հավաքարար իր գործառույթն իրականացնում է սահմանափակ թվով աշխատասենյակներում, որից հետո մաքրություն է իրականացնում ընդհանուր օգտագործման տարածքներում (օրինակ՝ միջացքներ, սանհանգույց և այլն):

Հատկանշական է, որ հավաքարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը սկսվում է առավել վաղ՝ մինչև աշխատանքային օրվա սկիզբը, որից հետո ամբողջ օրվա ընթացքում շարունակվում է ընդհանուր օգտագործման տարածքների մաքրությունը: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ հավաքարարի աշխատանքը բավականին բարդ և ժամանակատար աշխատանք է, քանի որ վերջիններս պետք է պատշաճ ձևով տիրապետեն տարածքների պահպանման սանիտարական և հիգիենայի կանոններին, սպասարկվող սարքավորումների և սարքերի դասավորությանը, մաքրման կանոններին, լվացող և ախտահանող միջոցների կոնցենտրացիային և դրանց անվտանգ օգտագործման կանոններին, ինչպես նաև սանիտարական սարքավորումների շահագործման կանոններին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պետք է փաստենք, որ վերջիններս նշված աշխատանքը օբյեկտիվորեն չեն կարող միաժամանակ իրականանցնել երեք տարբեր  մասնաշենքերում: Ուստի, առկա հաստիքներին անհրաժեշտ է ավելացնել ևս 4-ը, որպեսզի հավաքարարների միջև աշխատանքի բաշխման արդյունքում հնարավոր լինի պատշաճ սպասարկել և՛ Մոսկովյան 1 հասցեում գտնվող  մասնաշենքը՝ 1934.8 քառ. մետր մակերեսով, և՛ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող  մասնաշենքը՝ 1798,97 քառ. մետր մակերեսով և Այգեձոր 67, 67/5 հասցեում գտնվող  մասնաշենքը՝ 1004,6 քառ. մետր մակերեսով։

 Այսպիսով, գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով, Նախագծով առաջարկվում է Կոմիտեին տրամադրված 270 առկա հաստիքները ավելացնել ևս 5 հաստիքով՝ 1 տնտեսվար և 4 հավաքարար։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն իրականացնել Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանելով 275:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի  սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում որևէ փոփոխություն չի նախատեսվում, 2024 թվականի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին։

Իսկ 2025 թվականից պետական բյուջեից նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով ակնկալվում է շուրջ 7․7 մլն դրամ ծախս (կից ներկայացվում է հաշվարկը)։  

 

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

 

  • Տևողություն

    21.06.2024 06.07.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 484

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: