Հիշել նախագիծը

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 18-րդ հոդվածում լրացնել նոր 2.1-ին և 2.2-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ`

«2.1. Մինչև ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-156-Ն օրենքի ուժի մեջ մտնելը հայտատուների կողմից «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում վճարված փորձաքննությունների վճարները` որպես համապատասխան ծառայության (գործողության) համար տվյալ հայտատուի կողմից վճարված պետական տուրք, մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված վճարների, որպես պետական տուրք, վերադարձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» և «Դեղերի մասին» օրենքներով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    21.06.2024 - 06.07.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1851

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

MOJ <e-draft@e-gov.am>

25.06.2024

Նախագծին դեմ ենք, քանի որ անհրաժեշտ է հիմնավորել և ամբողջովին վերանայել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 20.3.-ը։ Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ դիրքորոշումը․ 1․ Նախագծի հիմնավորումում նշված է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1979-Ա որոշմամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` ՓԲԸ) լուծարվել և ստեղծվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` ՊՈԱԿ): ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման համաձայն ՊՈԱԿ-ը իրականացնում է նաև դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննություններ, իսկ ՓԲԸ-ի բոլոր գործառույթների կատարումը վերապահվել է (փոխանցվել է) ՊՈԱԿ-ին, բացառությամբ՝ դրամական միջոցների փոխանցման: Այսինքն, ՓԲԸ-ի պայմանագրային պարտավորությունները փոխանցվել են ՊՈԱԿ-ին։ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1979-Ա որոշմամբ, որևէ դրույթ պարտավորությունների փոխանցման վերաբերյալ առկա չէ։ 2․ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխություն և լրացումներով կատարվել է լրացում, մասնավորապես՝ հոդված 20.3.-ով սահմանվել է դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար պետական տուրքի դրույքաչափերը, որի արժեքը գրեթե նույն է ՝ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 166-Ն որոշմամբ սահմանված դեղի փորձաքննության վճարներին։ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 166-Ն որոշմամբ սահմանված չափով բոլոր վճարների մեջ նաև հաշվարկված էր ավելացված արժեքի հարկը։ Այսինքն, եթե գեներիկ դեղը ընդհանուր ընթացակարգով գրանցման կամ ԵԱՏՄ կարգով միայն Հայաստանում կիրառման համար գրանցման նպատակով իրականացվող փորձաքննության համար վճարը կազմում էր 1․100․000 ՀՀ դրամ, ապա վերջինիս մեջ ԱԱՀ-ը կազմում էր 183․370 ՀՀ դրամ։ Այսինքն զուտ դեղի փորձաքննության վճարը կազմում էր 916․630 ՀՀ դրամ։ Տվյալ պահին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխություն և լրացումներով սահմանվել է, որ գեներիկ դեղը ընդհանուր ընթացակարգով գրանցման կամ ԵԱՏՄ կարգով միայն Հայաստանում կիրառման համար գրանցման նպատակով իրականացվող փորձաքննության համար պետական տուրքը 1․100․000 ՀՀ դրամ է։ Հիշեցնեմ, որ պետական տուրքը չի ներառում ԱԱՀ։ Հարց, ինչու՞ է մնացել նույն արժեքը, որի հաշվարկի մեջ առկա է առնվազն ԱԱՀ-ն։ Ամփոփելով արձանագրում ենք, որ փորձաքննության վճարը փոխելով փորձաքննության պետական տուրքի, այն չի վերլուծվել և չի իրականացվել փորձաքննության գնագոյացման հաշվարկ։ Այսինքն, եթե ՓԲԸ-ի և ՊՈԱԿԻ գործառույթները նույն են, ապա առնվազն ԱԱՀ-ի չափով պետք է փորձաքննության պետական տուրքի չափը քիչ լիներ վճարի չափից։ Նաև ինչպես է, որոշվել որ յուրաքանչյուր դեղի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի լաբորատոր փորձաքննության համար պետական տուրքը 300․000 ՀՀ դրամ է։ Չէ որ դեղերը տարբեր են, տարբեր բաղադրություններով և դեղաձով, ինչպես նաև տաբեր ցուցանիշներով։ Ինչու հենց 300․000 ՀՀ դրամ, եթե նախկինում փորձաքննության վճար սահմանված չէր, բայց իրականացնելու դեպքում գանձվում էր 20-50․000 ՀՀ դրամ։ Ինչը փոխեց փորձաքննության գնագոյացումը, որ 10 անգամ թանկացավ։ 3․ Համաձայն՝ ՀՀ էկոնոմիկային նախարարության տեղեկատվության, ՀՀ-ում դեղերի որակի լաբորատոր փորձարկման իրավասությամբ հավատարմագրված են չորս կազմակերպություններ՝ փորձարկման լաբորատորիաներ։ Արդյոք սահմանելով դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար պետական տուրքի դրույքաչափերը, տվյալ կազմակերպություններին կողմ են դարձրել նախագծերի քննարկման, քանի որ վերջիններիս գործունեությունը կապված է այդ գործառույթներին։

Անկախ Դեղատների Ասոցիացիա

Տեսնել ավելին