«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․2-րդ կետով՝
հ ր ա մ ա յ ու մ ե մ․
1․ Հաստատել․
1) Հավատարմագրման վկայագրի (հայերեն, ռուսերեն, անգլերեն) և դրան կից հավատարմագրման ոլորտների հավելվածների ձևերը (անգլերեն լեզվով հավատարմագրման վկայագրին կից հավատարմագրման ոլորտների հավելվածների անգլերեն տարբերակները վկայագրին կից չեն տրվում)` համաձայն N 1 հավելվածի․
2) Համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը․
ա․ կառավարման համակարգերի սերտիֆիկատի ձևերը (հայերեն, ռուսերեն, անգլերեն)՝ համաձայն N 2 հավելվածի․
բ․ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և դրան կից հավելվածի ձևերը (հայերեն, ռուսերեն, անգլերեն)՝ համաձայն N 3 հավելվածի․
գ․ ֆիզիկական անձանց սերտիֆիկատի ձևերը (հայերեն, ռուսերեն, անգլերեն)՝ համաձայն N 4 հավելվածի․
դ․ ծառայության համապատասխանության սերտիֆիկատի ձևերը (հայերեն, ռուսերեն, անգլերեն)՝ համաձայն N 5 հավելվածի։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3․ Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
-
Քննարկվել է
20.06.2024 - 08.07.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 977
Տպել