Հիշել նախագիծը

« ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ի Մ

------- 2024  ԹՎԱԿԱՆԻ  N   - Ն

 

« ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» (պետական գրանցման համարը` 271.140.00494) փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
  2. Սահմանել, որ՝

1) «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում վերակազակերպված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականություն­նե­րը՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր.

3) «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ»   պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազ­մա­կերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,

բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավ­ման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,

գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապա­րա­կայ­նության ապահովումը,

դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակու­թային մակարդակի բարձրացումը,

ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,

զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխա­նատ­վության արմատավորումը:

  1. «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ­ման­ված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակ­նե­րը`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրա­ցում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գոր­ծունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառա­յությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցա­ռում­նե­րի կազմակերպում կամ սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառա­յու­թյունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

  1. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
  2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախա­տեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում ապահովել

ա. սույն որոշման 1-ին  կետում նշված վերակազմակերպվող  կազմակերպության գույքագրման աշխատանքների իրականացումը, հաստատել փոխանցման ակտը և «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումը.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին  ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական և «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումները՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությանը միջոցների հաշվին:

  3) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո հինգօրյա ժամկետում ապահովել «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող   «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքով  պատկանող գույքը, համաձայն հանձնման-ընդունման ակտի և հաստատել  հանձնման-ընդունման ակտը,

  4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության  սովորողների՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը  «Երևանի հենակետայինպետական  բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

  1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի, Բուռնազյան 143 հասցեում գտնվող 3654.9 քառ. մետր մակերեսով ուսումնական մանսշենքը, 506.8 քառ. մետր մակերեսով օժանդակ կառույցը, 217.2 քառ. մետր մակերեսով օժանդակ կառույցը, 47.7 քառ. մետր մակերեսով պահակատունը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.676 հեկտար հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18032016-01-0045 վկայական) հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների  նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն  ուժի  մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ 2010 թվականի հուլիսի 23-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 5298 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին,

2) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի և 8-րդ կետի 1-ի ենթակետի  աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Երևան քաղաքի, Բուռնազյան 143 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ներկայացնել «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի, Բուռնազյան 143 հասցեում գտնվող ուսումնական շենքի պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու առաջարկ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

     

 

  • Քննարկվել է

    14.06.2024 - 29.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1322

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ