Հիշել նախագիծը
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Բեժանյան 23.06.2024 22:55:55 | Հոդված 3, կետ 4)-ը խմբագրել «Երիտասարդական աշխատող՝ անձ, ով իրականացնում է երիտասարդական աշխատանք՝ անձամբ և երիտասարդների հետ անմիջական շփման միջոցով։ | Չի ընդունվել Անհասկանալի է «ով իրականացնում է երիտասարդական աշխատանք՝ անձամբ և երիտասարդների հետ անմիջական շփման միջոցով։» ձևակերպումը: Երիտասարդական աշխատանքը երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանն ուղղված աշխատանք է: Իսկ երիտասարդական աշխատողի գործառույթները, թե ինչպեռս և ինչ պետք է իրականացնի երիտասարդական աշխատողը կսահմանվել Նախագծի ընդունումից հետո մշակվող ենթաօրենսդրական ակտերով: | |
2 | Արմեն Բեժանյան 23.06.2024 22:56:20 | Հոդված 3, կետ 8-ից հանել երիտասարդական կազմակերպությունների միությունը, որը չպիտի նույնացվի երիտասարդական կազմակերպության հետ։ Նման իրավաբանական անձանց միությունները կարող են ունենալ այլ կարգավիճակ, օր.՝ երիտասարդներին սպասարկող կազմակերպություններ։ Իրավաբանական անձանց միությունների բարձրագույն կառավարման մարմնի անդամները ֆիզիկական անձինք չեն, այլ իրավաբանական անձի ներկայացուցիչներ (հաճախ տնօրենի կամ նախագահ-տնօրենի դերով), որոնք սովորաբար երիտասարդներ չեն։ | Չի ընդունվել «Երիտասարդական կազմակերպություն» հասկացության մեջ երիտասարդական կազմակերպությունների միություն սահմանեով նկատի ունենք, որ պետությունը պատրաստ է աշխատաել նաև մի քանի կազմակերպությունների միությամբ ձևավորված կազմակերպության հետ, որը պետք է լինի երիտասարդական: Երիտասարդական կազմակերպությունների միությունը որևէ կերպ չի կարող նույնացվել «Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին» հասկացության հետ | |
3 | Արմեն Բեժանյան 23.06.2024 22:56:20 | 8-րդ կետի «որի անդամների առնվազն» բառակապակցությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «որի բարձրագույն կառավարման մարմնի անդամների առնվազն»։ Սա կօգնի խուսաբել հետևյալ իրավիճակից. օրինակ՝ ՀԿ-ն ունի 60 անդամ, որոնցից 41-ը մինչև18 տարեկան են (ստացվում է՝ երիտասարդական ՀԿ-ի)։ ՀԿ-ի կանոնադրությամբ բարձրագույն կառավարման մարմնում որպես «մասնակից» կարող են ընտրվել 18-ից բարձր տարիք ունեցողները։ Փաստացի, կարող են ընտրվել 35-ից բարձր տարիք ունեցողները՝ կազմելով բարձրագույն կառավարման մարմնի անդամների մեծամասնությունը։ Ստացվեց, որ ոչ երիտասարդներ որոշում կայացնողների մեծամասնությամբ կազմակերպությունը համարվում է երիտասարդակա՞ն։ Ի վերջո, Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամության համար հատկապես ուշադրություն է դարձվում ոչ թե պարզապես ՔՀԿ անդամների տարիքի, այն բարձրագույն կառավարման մարմնում երիտասարդների քանակի վրա։ Տես՝ https://www.youthforum.org/files/0032-23-Membership-application-procedure.pdf | Չի ընդունվել Նպատակահարմար չենք գտնում երիտասարդական կազմակերպություններին պարտադրել, որ բարձրագույն մարմինները ևս կազմված լինեն երիտասարդներից: Բարձրագույն մարմնում երիտասարդների մասնակցության պարտադիր պահանջը կարող է առաջացնել սահմանափակումներ, ինպես նաև առկա չեն առաջարկվող պահանջի ստոգման մեխանիզմներ: Կարծում ենք բարձրացված հարցին կարելի է անդրադառնալ օրնեքի կիրարկումից մի քանի տարի հետո: Այդ ընթացքում պետությունը հնարավորություն կունենա ձևավորել երիտասարդական կազմակերպությունների բազա, որից հետո նոր կարող ենք քննարկել կազմակերպությունների բարձրագույն մարմիններում երիտասարդների մասնակցության պարտադիր պահանջը: | |
4 | Արմեն Բեժանյան 23.06.2024 22:57:18 | հոդված 3 կետ 9-ը խմբագրել «Երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ սույն օրենքի պահանջների համաձայն ձևավորված մարմին, որին պետությունը ճանաչում է որպես երիտասարդական կազմակերպությունների մեծամասնությանը ներկայացնող և կնքում է համագործակցության հուշագիր։» Իսկ միացյալ մարմնին վերաբերող բոլոր մանսրամասները պետք է արտացոլվել 10-րդ հոդվածում։ | Չի ընդունվում «Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին» հասկացությունը հստակ ձևակերպված է, իսկ դրա գործունեությանն առնչվող մանրամասները ձևակերպված է հոդված 10-ում: | |
5 | Արմեն Բեժանյան 23.06.2024 22:57:18 | հոդված 9, կետ 1, ենթակետ 5)-ի վերջից հանել «, ինչպես նաև աշխատանքային պլանը» մասը, քանի որ աշխատանքային պլանը գործառնական փաստաթուղթ է և պիտի լինի գործադիրի լիազորությունը։ Այլ բան է երկարաժամկետ ռազմավարական/համայնքի զարգացման նպատակների և թիրախների հաստատումը (եթե կան), որը կարող է լինել ավագանու լիազորությունը։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
6 | Արմեն Բեժանյան 23.06.2024 22:57:18 | Հոդված 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1. Երիտասարդ կազմակերպությունների միացյալ մարմինը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միավորում է երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ներկայացնելու երիտասարդների շահերն ու իրավունքները ազգային ու միջազգային մակարդակներում՝ հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմին։ 2. Պետության կողմից երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին կարող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն, որը միավորում է առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպությունների, և որոնք կազմում են այդ մարմնի մասնակիցների առնվազն 2/3-ը։ 3. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի հավակնորդ կազմակերպություններից հայտերի ընդունման և ընտրության կարգը սահմանում և հրապարակում է լիազոր մարմինը՝ ընտրության ժամկետից առնվազն 90 օր առաջ։ 4. Պետությունը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմնի հետ համագործակցության հուշագիր է ստորագրում 2 տարի ժամկետով։ 5. Պետության կողմից ճանաչված և հուշագիր կնքած կազմակերպության հետ համագործակցում են աշակերտական և ուսանողական խորհուրդները։ 6. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի կանոնադրությամբ կարգավորվում են. 1) երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպությունների՝ միացյալ մարմնում անդամության կամ անդամակցության կարգն ու պահանջները, 2) միացյալ մարմնի գործունեությունը կարգավմանն ուղղված՝ անդամ կազմակերպությունների միջև կնքվող հուշագրի պահանջները, որոնցում ամրագրված է անդամ կազմակերպությունների պարտականությունները և իրավունքները, կառավարման կոլեգիալության և մասնակցայնության սկզբունքով։ 3) միացյալ մարմնի կառուցվածքը, գործառույթները և կառավարման առանձնահատկությունները։ | Չի ընդունվել Նախագծով առանձին սահմանվել է «Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին» հասկացությունը և հոդված 10-ով սահմանվել է գործունեության իրականացման մանրամասները: Ինչ վերաբերում է միացյալ մարմնի հավակնորդ կազմակերպություններ դիմելու կարգի, դրանց ընտրվելու ժամկետի և այլ մանրամասներին, ապա դրանք օրենքով կարգավորվող դրույթներ չեն: | |
7 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 28.06.2024 13:44:49 | 1) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «երիտասարդ» հասկացությունը սահմանող պայմանները միմյանցից տարանջատված են «և» շաղկապով։ Այդ հանգամանքը թույլ չի տալիս ըմբռնելու, որ Օրենքի իմաստով երիտասարդ են համարվում ինչպես 13-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այնպես էլ, 13-35 տարեկան ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձինք։ Ուստի այն ընդգծելու համար, որ հասկացության մեջ թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և «երիտասարդ» հասկացության մեջ «13-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի» բառակապակցությունից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը |
8 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 28.06.2024 13:44:49 | 2) Նախագծում առկա են նաև որոշ վրիպակներ: Մասնավորապես, 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «երիտասարդական ուսումնասիրություն» հասկացությունը սահմանող «երիտասարդության» բառը գրված է երկու անգամ, և անհրաժեշտ է դրանցից մեկը հանել: Նույն կետում «մարտահրավերների և հնարավորությունների» բառակապակցությունից հետո ավելորդ ստորակետ է դրված, որը նույնպես պետք է հեռացնել: 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ՀՀ» հապավումը պետք է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» արտահայտությամբ, իսկ 6-րդ կետում «կաույցների» բառը դարձնել «կառույցների»: 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի շարադրանքում «որևէ» բառը ճիշտ տեղում չի օգտագործվել ուստի իմաստ չի արտահայտում: Հաշվի առնելով, որ ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչպես նաև ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող դրույթներում այդ բառն օգտագործված է «աշխատակիցներից» բառից հետո, ուստի անհրաժեշտ է բառերը նույն հերթականությամբ շարադրել նաև սույն օրենքի նախագծում: | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ |