Հիշել նախագիծը

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N              -Ա

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն  օրենքների 1-ին հոդվածները՝

Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`

  • Ստեղծել օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) և հաստատել Հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:
  • հաստատել Հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 hավելվածի։

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N       -Ա որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ավանեսյան

 

 - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

---------------

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության պետ (բաժնի պետ)

 

ԲՏԱ նախարարության վարչության պետ (բաժնի պետ)

 

Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ վարչության պետ (բաժնի պետ)

 

 

ԱԱԾ վարչության պետ (բաժնի պետ)

 

 

Օպերատորներ (համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

- ՀՀ ֆինանսների նախարարություն /քարտուղար

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N            որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ Համապատասխան լիցենցիա չունեցող կազմակերպություն) կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվում է Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման գործընթացի համակարգման, առանձ համապատասխան լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեության սահմանափակման արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմմաննպատակով:
  2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
  3. Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման` հանձնաժողովի եզրակացության և Լիազոր մարմնի որոշման հիման վրա:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Հանձնաժողովի խնդիրներն և գործառույթներն են՝

1) Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերի ցանկերի վերաբերյալ եզրակացությունների տրմադրման և ընդունված որոշումների հրապարակման հետ կապված աշխատանքների կազմակերպումը:

2) Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի վերաբերյալ  ստացված տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և ուսումնասիրություն:

բ) Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերի վերաբերյալ եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին:

 

  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարի տեղակալն է:
  2. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերի ցանկերի քննարկման համար, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության՝ ներկայացված տեղեկությունների հիման վրա:
  3. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
  4. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը:
  5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում արգելափակման ենթակա կայքերի վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված:
  6. Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
  7. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կարող են հրավիրվել այլ պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  8. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քնարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:
  9. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, կամ բանկային գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
  10. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
  11. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը,

2) հանձնաժողովի տեսակը և կազմը,

3) քննարկվող հարցի բովանդակությունը,

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին,

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,

8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

  1. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
  2. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է`

1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը,

2) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը,

4) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

  1. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
  2. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է ՀՀ ֆինանսների նախարարին:
  3. Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմում:
  4. Հանձնաժողովի նախագահը՝

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովը` Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ Հանձնաժողովի անդամներից ընտրում է Հանձնաժողովի նիստի նախագահող:
  2. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է Հանձնաժողովի եզրակածության հիման վրա Լիազոր մարմնի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է Հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների տրամադրումը Հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.

7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթներ:

8) Հանձնաժողովի նիստից առնվազն 2 օր առաջ քննարկվող նյութերի հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ մարմինների (ԱԱԾ, ՀԾԿՀ, ԲՏԱ) կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,

9) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,

10) Հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,

  1. Հանձնաժողովի անդամները՝

1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,

2) Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

3) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած եզրակացությունները:

  1. Հանձնաժողովի եզրակածության հիման վրա Լիազոր մարմնի ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
  2. Հանձնաժողովի  կողմից Ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը հրապարակվում է հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
  • Քննարկվել է

    13.06.2024 - 28.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1068

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ