Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել առաջիկա տարիներին մաքսային վարչարարության բարեփոխումների, մաքսային ծառայության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները, նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված մաքսային քաղաքականության ու վարչարարության բարեփոխումների ուղենիշները։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության 1830-Լ որոշմամբ հաստատվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ու վարչարարության բարելավման ռազմավարությունը, որով սահմանվել էին հարկային ու մաքսային մարմինների զարգացմանը, կարողությունների կատարելագործմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված ռազմավարական նպատակներ: ՀՀ կառավարության 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, որով, ի թիվս այլ ուղենիշների, սահմանվել են մաքսային վարչարարության բարեփոխումների ուղենիշները: Այդ ուղենիշների արդյունավետ իրագործման, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ռազմավարական փաստաթուղթը ՀՀ կառավարության գործունեության ծրագրին ու այլ ռազմավարական փաստաթղթերին համապատասխանեցնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել մաքսային ծառայության մասով առանձին ռազմավարական ծրագիր, որտեղ կարտացոլվեն մաքսային մարմինների առջև առկա խնդիրները, միջազգային առաջավոր փորձին համահունչ այդ խնդիրների լուծման մեխանիզմները, առաջիկա տարիներին զարգացման ուղղությունները:

Միաժամանակ, մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել նաև Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդման» ծրագրի շրջանակներում Անգլիայի կառավարության Global Growth fund (GGF) ֆինանսական աջակցությամբ իրականացված մաքսային մարմինների օպերացիոնալ և ադմինիստրատիվ կարողությունների գնահատման արդյունքները, որի նպատակն էր գնահատել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմնի համապատասխանությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Մաքսային գնահատումների համակարգին։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով ներկայացվում են առաջիկա տարիներին մաքսային վարչարարության բարելավման ռազմավարական 4 նպատակները, այդ նպատակների իրագործմանն ուղղված 115 միջոցառումները։ Նշված նպատակներն ուղղված են՝

  • բնակչության անվտանգության ապահովմանը և կայուն տնտեսական զարգացման խթանմանը, արտաքին տնտեսական գործունեության իրականացման տնտեսապես կայուն ու անվտանգ միջավայի ապահովմանը, հստակ, վերահսկելի, ապահով սահմանահատման ընթացակարգերի ներդրմանը,
  • վստահելի ԱՏԳ մասնակիցների համար պարզեցված և սահուն ընթացակարգերի, ընդլայնված ծառայությունների մատուցմանը, Հայաստանի՝ որպես բարենպաստ լոգիստիկ հանգույցի դիրքավորմանը,
  • մաքսային ծառայության թվային փոխակերպմանը՝ առաջադեմ տեխնոլոգիաների, թվային ծառայությունների և «անտեսանելի» հսկողության ներդրման միջոցով,
  • մաքսային մարմնի կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալ, դինամիկ և մոտիվացված թիմի ձևավորմանը։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական օժանդակությամբ։

  1. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ, ինչպես նաև նախագծով սահմանված ռազմավարական նպատակների իրագործմամբ ակնկալվում է՝

  • բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունը, ընդլայնել մաքսային մարմինների կարողությունները սահմանային անցման կետերում մաքսանենգության դեպքերի, առևտրային խարդախությունների ու այլ ապօրինի գործողությունների բացահայտման նպատակով,
  • բարձրացնել մաքսային մարմինների համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին, որը կնպաստի մաքսային հսկողության գործընթացների բարելավմանը, ճիշտ և միատեսակ կիրառմանը, իսկ արդյունքում՝ առևտրի դյուրինացմանը,
  • ապահովել բարձրորակ, հաճախորդակենտրոն ծառայությունների մատուցումը,
  • կատարելագործել մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը, բարձրացնել մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը։
  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հայաստանի Հանրապետության պեական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի սպասվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է հետևյալ ռազմավարական փաստաթղթերից.

  • ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի «Հարկային և մաքսային վարչարարություն» 6.9 բաժին, ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժին,
  • «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050» ռազմավարական փաստաթղթի «Գործարարների համար գրավիչ Հայաստան» բաժնի «14.1. Խոչընդոտներից զերծ և ցածր ռիսկայնությամբ ներդրումային և գործարար միջավայր» գործողություն։
  • Քննարկվել է

    12.06.2024 - 03.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1320

Տպել