Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՍՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտերում լրացում կատարելու անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության «ՀՀ-ում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասի դրույթների կատարումով։

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

ՀՀ կառավարության «ՀՀ-ում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից։

3. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի կառավարիչ (այսուհետ՝ Կառավարիչ), 2001 թվականի դեկտեմբերի 17-ին Կոնցեսիոն կառավարման մասին պայմանագրի 5-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունից ստացել է ավիացիոն և ոչ ավիացիոն ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք և մատուցում է այդ ծառայությունները իր տիրապետմանը հանձնված հայկական օդանավակայաններում։ Ոչ ավիացիոն ծառայություններ Կառավարիչը կարող է մատուցել և՛ անմիջականորեն և՛ մասնագիտացված տնտեսվարողներ ներգրավվելու միջոցով։ Վերջիններիս հետ կնքվում է պայմանագիր, որի առարկան օդանավակայանի ուղևորային կամ բեռնային համալիրներում ոչ ավիացիոն ծառայության իրականացման թույլտվությունն է։ Պայմանագիրը տարածքի վարձակալության մասին չէ, և սա կարևոր առանձնահատկություն է․ օդանավակայանի ուղևորային և բեռնային համալիրներում առևտրային գործունեության իրականացման համար բացի Կառավարչից, այլ անձանց օդանավակայանի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առկայության բացառումն է։ Այսպիսի հնարավորությունը խիստ կարևոր է Կառավարչի համար, քանի որ Կառավարիչը կոնցեսիոն կառավարման պայմանագրով պարտավոր է իրականացնել «Զվարթնոց» միջազգային և «Շիրակ» օդանավակայանների անխափան, բնականոն և անընդհատ շահագործումը, ինչին կարող է խոչընդոտել վարձակալության պայմանագրով վարձակալին տրված իրավունքները։ Սա է պատճառը, որ օդանավակայաններում կիրառվում է ավիացիոն ծառայությունների համար առևտրային շահագործման թույլտվության պայմանագրի ձևը։ Ներկայումս Կառավարչի բացառիկ իրավունքը սահմանափակվում է որոշ ենթաօրենսդրական ակտերի կարգավորումներով, որոնք հատուկ բացառություններ չեն նախատեսում օդանավակայաններում առևտրային շահագործման թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։

4. Առաջարկվող կարգավորման բնույթը

         Ելնելով վերոգրյալից նախատեսվում է ՀՀ կառավարության «ՀՀ-ում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ կատարել լրացում և հատուկ բացառություններ նախատեսել օդանավակայաններում առևտրային շահագործման թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։

5. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել համապատասխան օրենսդրական կարգավորումների` մասնավորապես «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասի դրույթների՝ գործնականում ամբողջական և պատշաճ իրացումը։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, լրամշակվել է Առողջապահության նախարարության Լիցեցենզավորման գործակալության կողմից, մասնակցությամբ` ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերություն։

7. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

           Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

  • Քննարկվել է

    12.06.2024 - 27.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1828

Տպել