Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով նախատեսվում է

  1. տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկել այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը,
  2. կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հաշվարկվող գումարից հետվճար չի հաշվարկվում:
  • Քննարկվել է

    10.06.2024 - 26.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1470

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

17.06.2024

Նախագծի բուն բովանդակության հետ կապված չի, բայց առաջարկում եմ հետվճարի փոխանցման կոնկրետ օր սահմանել, սահմանված է մինչև ամսի 25-ը,բայց շատ ժամանակ ամսվա վերջին նոր փոխանցվում է։ Կենսաթոշակի վճարումը օրենքով սահմանված է տվյալ ամսվա 3-րդ աշխատանքային օրը, չնայած հանուն արդարության պետք է նշեմ,որ վերջին տարիներին 2-րդ աշխատանքային օրն է վճարվում,կարելի է հետվճարի փոխանցման համար էլ կոնկրետ օր սահմանել։

Կարեն Աբրահամյան

10.06.2024

Առաջարկում եմ կենսաթոշակն ամենաուղիղ ձևով ավելացնել, չբավարարվելով միայն հետվճարի չնչին գումարով,որից,ի դեպ, մոտ 600.000 կենսաթոշակառուների կեսն էլ չի օգտվում։

Կարեն Աբրահամյան

10.06.2024

Հետվճարի չափը 10-ից 12 տոկոս դարձնելը, միևնույն է շատ քիչ թվով կենսաթոշակառուների է վերաբերելու , քանի որ մեծ մասը նվազագույն կենսաթոշակ են ստանում, ծերության,կերակրողին կորցնելու դեպքում, հաշմանդամության թոշակները 36000 դրամ է և ինչպես էլ հաշվարկվի,36.000-ից 50.000 դրամ կենսաթոշակի հետվճարը 6000 դրամ չի հասնում

Տեսնել ավելին