Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին

Սույն նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողներին, որոնք վարկավորվել են ծրագրի շրջանակում, ընձեռել հնարավորություն, որ ֆինանսական կառույցների կողմից երկարաձգվի վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը մինչև մեկ տարով։

  • Քննարկվել է

    10.06.2024 - 25.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2084

Տպել