Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.
Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշման մեջ փոփոխություններով և լրացումներով։ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետև` Պետական գանձարան) լուծարման հետևանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը համաձայն՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 580-Ն որոշման փոխանցվել են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահումը և մասնավորապես՝ լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։
Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, որով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում որակական առումով կունենանք՝
– վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից փորձաքննության իրականացում,
– ԵԱՏՄ և երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակականության ապահովում,
- սպառողի շահերի պաշտպանություն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը չի առաջանում:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ենթադրում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքից և 2011 թվականի հունվարի 10-ի N 785-Ն որոշումից։
-
Քննարկվել է
10.06.2024 - 28.06.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1057
Տպել