ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2023 թ. հոկտեմբերի 23-ի «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-304-Ն, 2023 թ. հունիսի 12-ի «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքների (այսուհետ՝ օրենքներ) ընդունմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումներում (այսուհետ՝ որոշումներ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ մարտի 28-ի N444-Ն և N445-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ. փետրվարի 23-ի N 264-Ն, N 265-Ն որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են օրենքներում և որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հիշյալ որոշումներով սահմանված պարտադիր պայման պահանջներից և այլ դրույթներից, մասնավորապես.
- փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար ունենալ սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ,
- փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև հատուկ տարբերանշանով տրանսպորտային միջոցներ,
- փոստայինկապի օպերատորները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով պարտավոր են ապահովել մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան:
- փոստային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով,
- փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված պահանջները,
- փոստային կապի օպերատորները պետք է ապահովեն փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը,
- փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում Հայտատուն պետք է օրենքով սահմանված կարգով ծառայությունների մատուցումն ապահովի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:
Վերը նշված փոփոխություններով պայմանավորված, լիցենզիայի պայմանների և պահանջների բավարարման և դրանց պահպանման հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նախագծով սահմանվել է լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր պայմաններ և պահանջներ, որոնք նախկինում չեն եղել:
Նախագծի ընդունմամբ կվերանա գործող օրենքի, որոշումների և կարգի միջև առկա անհամապատասխանությունը, կապահովվի լիցենզավորման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը, կբարձրացվի լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
-
Քննարկվել է
05.06.2024 - 20.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 1142
Տպել