Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
23 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 12.02.2018 13:00:55 | Նախագծի 2-րդ հոդվածում հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու վարչական պատասխանատունը կիրառել, օրինակ, որոշակի շեմից ավել չափով չվճարելու դեպքերում: Խնդիրը արդիական է հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես՝ որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում առաջարկվում է վերոհիշյալ հոդվածով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը։ |
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 12.02.2018 13:04:07 | Նախագծի 2-րդ հոդվածում հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու վարչական պատասխանատվությունը կիրառել միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի հնարավորությունները բավարար են վճարում կատարելու համար, սակայն չի վճարում: Հակառակ դեպքում ստացվում առանց այն էլ վատ ֆինանսական վիճակում հայտնված, սակայն հարկային պարտավորությունները ճիշտ հայտարարագրած հարկ վճարողին էլ ավելի վատ վիճակի մեջ ենք գցում: Խնդիրը արդիական է հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար: | Ընդունվել է ի գիտություն |