Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջարկում ենք ՀՀ վարչապետի 2008 թ. փետրվարի 25-ի N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում նշել օրենսդրական իրավական ակտի հոդվածը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմը։ | Առաջարկն ընդունվել է և լրացվել։ | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշման 4-րդ կետը և Հավելված 1-ի 3-րդ կետը համապատասխանեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին և 9-րդ հոդվածի 1-ին մասին։ | Առաջարկը չի ընդունվել։ Անհամապատասխանություն առկա չէ։ | |
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Առաջարկում ենք որոշումը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին՝ հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարելով համապատասխան փոխվարչապետին։ | Առաջարկը չի ընդունվել։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի ղեկավարումը համապատասխան փոխվարչապետին հանձնարարելու պահանջը իմպերատիվ չէ։ Վերոնշյալ դրույթը սահմանում է, որ Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին:» | |
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշման հավելված 1-ի 6-րդ կետը չի հստակեցնում, թե ինչպես (ում առաջարկությամբ) է վարչապետը որոշում հանձնաժողովի կազմը։ Առաջարկում ենք հստակեցնել։ | Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը լրացվել է նոր կետով, համաձայն որի հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ։ | |
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշման հավելված 1-ը չի սահմանում, թե ովքե՞ր են հանձնաժողովի անդամները և ի՞նչ համամասնությամբ են նրանք ներկայացված հանձնաժողովում։ | Առաջարկը ընդունվել է, նախագիծը լրացվելէ նոր կետով, համաձայն որի Հանձնաժողովի անդամների թվի առնվազն 50%-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: | |
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Առաջարկում ենք Որոշման հավելված 1-ում հստակեցնել հանձնաժողովի՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչ չհանդիսացող անդամների ընտրության սկզբունքները և գործունեության ժամկետները։ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագիծը լրացվել է համապատասխան նոր կետով։ | |
7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Առաջարկում ենք նախագծով անդրադառնալ հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցման դեպքերին։ | Առաջարկը չի ընդունվել։ Հանձնաժողովի անդամի լիազորություննեի դադարեցման դեպքերը սահմանված են որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով։ | |
8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշման հավելված 1-ից հստակ չէ հանձնաժողովի օրակարգի ձևավորումը, այդ թվում՝ անդամների կողմից օրակարգային հարցերի առաջարկների ներկայացման պայմանները։ | Առաջարկը չի ընդունվել։ Օրակարգի ձևավորման պայմանները թվարկելը իրատեսական չէ։ Այն կարող է ձևավորվել Հանձնաժողովի գործառույթներից բխող՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առնչվող ցանկացած հարցի քննարկման նպատակով։ | |
9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշման հավելված 1-ում սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը։ | Առաջարկը չի ընդունվել։ Հարցը կարգավորված է Որոշման 5-րդ կետի 5-րդ ենթակետով, որով սահմանվում է, որ Հանձնաժողովը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն։ | |
10 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Հաշվի առնելով նախագծով առաջարկվող փոփոխությունը, համաձայն որի տարվա ընթացքում առնվազն 1 անգամ նիստը գումարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ՝ առաջարկում ենք Որոշման հավելված 1-ի 10-րդ կետի «Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ» բառերով։ Առաջարկը հիմնված է նաև համանման այլ հանձնաժողովների աշխատակարգերի հիման վրա՝ ձգտելով ապահովել միատեսակ մոտեցում։ Եթե առկա են այս հանձնաժողովի նիստերն առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իրականացնելու բացառիկ հիմնավորումներ, դրանք պետք է ներկայացված լինեն հիմնավորումներում։ | Առաջարկը չի ընդունվել։ Որոշման հավելված 1-ի 10-րդ կետով սահմանված դրույթը, այն է՝ Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, ըստ անհրաժեշտության, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, թույլ է տալիս հանձնաժողովի նիստեր գումարել ավելի հաճախ՝ հանձնաժողովի քննարկման օրակարգ ձևավորվելու դեպքում։ | |
11 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշման հավելված 1-ի 11-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովն ընդունում է որոշումներ։ Առաջարկում ենք սահմանել, որ շահերի բախման առկայության դեպքում հանձնաժողովի անդամները պարտավոր են նախապես հայտարարել այդ մասին և չմասնակցել որոշման քվեարկությանը։ | Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկվող դրույթի նախատեսումը, ըստ էության որևէ կարգավորում չի ենթադրում։ Միաժամանակ, սույն որոշման ենթատեքստում շահերի բախման դեպքերը թվարկելը և ստուգելը իրատեսական չէ։ Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը խորհրդակցական մարմին է և Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ: | |
12 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.06.2024 20:42:01 | Որոշումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այդ թվում՝ երաշխավորելու նիստերի մատչելիությունը և անդամների (քարտուղարի) և այլ մասնակիցների համար խելամիտ հարմարեցումների (ներառյալ՝ ժեստերի լեզվի թարգմանությունը) ապահովումը։ | Առաջարկը չի ընդունվել։ Նշված օրենքով անհրաժեշտ պահանջները սահմանված են, կրկնությունը կլինի անհարկի։ |