Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Yefima Gevorgyan 01.06.2024 16:29:13 Առաջարկում եմ ի պատիվ վարժարանի հիմնադիր տնօրենի անվան մեջ ավելացնել նրա անունը․ <<Մ․Մովսիսյանի անվան <<Ֆոտոն>> վարժարան>> ՊՈԱԿ Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի N17-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի» պահանջներին համապատասխան։
2 Թամարա Մկրտչյան 03.06.2024 16:28:33 Կարծում եմ` սա հերթական ապացույցն է, որ ավագ դպրոցի ինստիտուտը չեք կարող զարգացնել, իսկ վարժարանները կորցրել են նախկին հնչեղությունն ու բարձր վարկանիշը: Ինչ է նշանակում վարժարան ընդունել ցանկացած աշակերտի, անկախ գիտելիքի մակարդակից: Այսօր այդ նույն վարժարաններում սովորող աշակերտների մեծամասնությունը չափորոշչային նվազագույն պահանջներին չի բավարարում, արդյունքում անտեսվում են ավելի թույլ կարողություններ ունեցողները, ուսուցիչները հիմնվում են փոքրամասնություն կազմող ուժեղ կարողություններ ունեցող աշակերտների վրա, որպեսզի բարձր արդյունք ցույց տան, և ստվերում է մնում մեծամասնությունը: Մինչդեռ վարժարաններին ավելի քիչ սահմանային տեղ տալով` կնպաստեիք որակի բարելավմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, աշակերտների թվի, ուսուցիչների թվի և նրանց ծանրաբեռնվածության հետ կապված հարցերը՝ դպրոցների գործունեության և կառավարման համար առավել ճիշտ լուծումներ գտնելու համար։ Նախարարության միջոցառումները միտված են սովորողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն և սովորողներին որակյալ կրթություն մատուցելուն, արդյունավետ կառավարման գործընթաց իրականացնելուն։