Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անուշ Թորոսյան 29.05.2024 23:03:15 Առաջարկում եմ 5․1 կետը վերանայել և երրորդ կամ չորրոդ մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցչին համարել ատեստավորված առանց քննությունների՝ հաշվի առնելով վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականները, գիտաժողովների, աշխատաժողովների վկայականները կամ հավաստագրերը, իր կողմից վարած վերապատրաստման դասընթացները, հրապարակած գիտական և հետազոտական աշխատանքները։ Չի ընդունվել. ցուցաբերվում է հավասար մոտեցում բոլորի նկատմամբ:
2 Անուշ Թորոսյան 29.05.2024 23:30:54 Առաջարկում եմ նաև կամավոր ատեստավորումը հաղթահարած մանկավարժները, ովքեր գրանցել 80 և ավելի բարձր տոկոս արդյունք, 3-րդ կամ 4-րդ աստիճանի տարակարգ ուսուցիչների համար սահմանվեն ատեստավորման այլ դրույթներ։ Ձեր առաջարկն ավելի շատ վերաբերելի է տարակարգի շնորհման գործընթացին, իսկ այս որոշմամբ 3-րդ և 4-րդ մակարդակի ուսուցիչների համար մասնագիտական բովանդակությամբ և համապատասխան կարիքի վերապատրաստում է իրականացվելու:
3 Սուսան Մարկոսյան 11.06.2024 15:36:43 Առաջարկում ենք այլընտրանքային կրթական ծրագրերի ուսուցչի ատեստավորումը կազմակերպել այլ ընթացակարգերով՝ ապահովելով ուսուցչի մասնագիտական չափանիշները։ Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և ատեստավորման հայեցակարգի և մեխանիզմների վերաբերյալ ամբողջական մոտեցում ներկայացված է ՀՀ ԿԳՄՍ նախարարին հունիսի 7-ին։ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:
4 Սուսան Մարկոսյան 11.06.2024 15:48:47 https://pedagogicalclubmskh.wordpress.com/2024/06/11/28025/ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ: