Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ հաստատվել  է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի այսուհետ՝ Հիմնարկ Կանոնադրությունը:

Գործող Կանոնադրության   6-րդ կետում նշված է Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արմենակյան 129::

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1194-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք 1/4 հասցեում գտնվող՝ 78.3 քառ. մետր մակերեսով տարածքը, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 2/4 հասցեում գտնվող, 52.8 քառ. մետր մակերեսով տարածքը, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 3 հասցեում գտնվող 419.8 քառ. մետր մակերեսով տարածքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0756 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը  հետ է վերցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տեղակայման նպատակով։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում  Հիմնարկի գտնվելու վայրը փոխելու համար:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1194-Ա և ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշումների միջև առկա անհամապատասխանությունների վերացումը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

       Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

 Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

 

 

  • Քննարկվել է

    22.05.2024 - 06.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1267

Տպել

Առաջարկներ`

Ալեքսանդր Դավթյան

22.05.2024

գրասենյակ բառը գրված է «գրասենյալ» վրիպակը վերացրեք

Տեսնել ավելին