Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

1

Անհրաժեշտությունը

 

 «Էլիսոն» ՍՊ ընկերության կողմից Պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է մուտքագրվել գրություն, որով վերջինս խնդրել է կինոթատրոնի շահագործման ժամկետի սկիզբ սահմանել 01092026 թվականը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շինարարության թույլտվության ժամկետի (16.01.2026թ) ավարտից հետո իրականացվելու է իրավական փաստաթղթերի (սեփականության իրավունքի գրանցում, ավարտական ու շահագործման ակտեր և այլն) հավաքագրման գործընթաց։

2

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 14102004 թվականի թիվ 1491-Ն որոշման հիմքով՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության (ներկայում՝ Կոմիտե) և «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 21022005 թվականին կնքվել է պետական գույքի մասնավորեցման թիվ 735-Ու պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)։ Պայմանագրի 5-րդ գլխի 53 կետի 534 ենթակետի համաձայն Ընկերությունը ստանձնել է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 2 տարում կատարել 200 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ։ Պայմանագրի 535 կետի համաձայն՝ Ընկերությունը ստանձնել է նաև մասնավորեցված օբյեկտի գործունեության պրոֆիլը առնվազն 20 տարի ժամկետով պահպանելու պարտավորություն։

Կոմիտեի և Ընկերության միջև ՀՀ կառավարության 01112012 թվականի թիվ 1389-Ն որոշման հիմքով 15112012 թվականին կնքվել է Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիր, որով Պայմանագրի 535 կետը փոխարինվել է հետևյալ կերպ ««Ծաղկաձոր» կինոթատրոնի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը և շինարարական աշխատանքների ավարտից հետո կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 20 տարի ժամկետով»։

Պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով Կոմիտեն 27.03.2015 թվականի թիվ 01/11.12/1429-15 գրությամբ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պայմանագրային պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին, որը Դատարանի թիվ ԵԿԴ/1270/02/15 քաղաքացիական գործով 13.11.2017 թվականի վճռով բավարարվել է։

Դատարանի կողմից 20.12.2017 թվականին տրվել է կատարողական թերթ, որը ներկայացվել է հարկադիր կատարման։

06.12.2023 թվականին Կոմիտեն ներկայացրել է հայցադիմում ընդդեմ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի՝ պայմանագիրը լուծելու և պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջների մասին, հայցադիմումը Դատարանի 26.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

31012023 թվականին Կոմիտե մուտքագրված «Էլիսոն» ՍՊ ընկերության գրությունից Կոմիտեն տեղեկացել է, որ Պայմանագրի առարկա հանդիսացող գույքը Ընկերությունը 07082020 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարել է «Հան Գրուպ» ՍՊԸ-ին, որի իրավահաջորդն է «Էլիսոն» ՍՊԸ-ն։ Ընդ որում, վերոնշյալ 07082020 թվականի առուվաճառքի պայմանագրի 1.4. կետի համաձայն գնորդին՝ «Էլիսոն» ՍՊԸ-ին են փոխանցվել Պայմանագրով Ընկերության կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները ամբողջ ծավալով։

Հետագայում, «Էլիսոն» ՍՊ ընկերության կողմից Կոմիտե է մուտքագրվել մի շարք գրություններ, որով վերջինս խնդրել է կինոթատրոնի շահագործման ժամկետի սկիզբ սահմանել 01092026 թվականը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շինարարության թույլտվության ժամկետի (16.01.2026թ) ավարտից հետո իրականացվելու է իրավական փաստաթղթերի (սեփականության իրավունքի գրանցում, ավարտական ու շահագործման ակտեր և այլն) հավաքագրման գործընթաց։

Հաշվի առնելով վերը նշվածը նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1491-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Գույքի կառավարման արդյունավետության բարձրացում։

4 Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

1

Նախագծի ընդունումը պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն չունի։

2

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

Մասնավորեցման գործընթացի ավարտ

3

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4

Ակնկալվող արդյունքը

 

Մասնավորեցման գործընթացի ավարտ

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

6. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

2

Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ e-gov.am  հասցեում:

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ

 

Նախագծի մշակումը չի բխում ռազմավարական որևէ փաստաթղթից։

 

  • Քննարկվել է

    22.05.2024 - 12.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1325

Տպել