Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------- 2024 թվականի №-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի №285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №285-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողը (այսուհետ` Օպերատոր) հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում սկսում է վարել փաստաթղթային և էլեկտրոնային կամ միայն էլեկտրոնային բազա, որը ներառում է Պայմանագրի տեսաներածված պատճենը, իսկ  Օպերատորի գործառնական գրասենյակում կամ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով Պայմանագրի կնքման դեպքում՝ Պայմանագրի էլեկտրոնային բնօրինակը։».

2) Որոշումը լրացնել 1.2-րդ և 1.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.2. Օպերատորը նախքան սույն որոշման 1-ին կետում նշված կայքի կամ հավելվածի գործարկումը՝ տվյալ կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագիծը (նկարագիրը), իսկ հետագայում նաև դրանում կատարվելիք փոփոխությունները նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Սույն կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) պետք է առնվազն նախատեսի Օպերատորի կողմից բաժանորդի նույնականացման նպատակով Բնակչության պետական ռեգիստրի հետ տվյալների համադրման ընթացակարգ։   

1.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 1.2-րդ կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) կամ դրանում կատարվելիք փոփոխությունները Օպերատորի կողմից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնին և նույն կետով նախատեսված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի հետ նախապես համաձայնեցնելով՝ վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

3) Որոշման մեջ «Օպերատորների» բառերը փոխարինել «Օպերատորի» բառերով,

4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Պայմանագրի կնքման վայրի (սպասարկման կետի հասցեն), իսկ Պայմանագիրն Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով կնքման դեպքում՝ կնքման եղանակի մասին նշումը, կնքման ամսաթիվը.»․

5)  Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Օպերատորի կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող էլեկտրոնային բազան ներառում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները, բացառությամբ ստորագրությունների և լիազորագրի պատճենի, ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ հաշվառման (բնակության վայրի) հասցեի, իսկ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով Պայմանագրի կնքման դեպքում՝ նաև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                        Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ 

                                                         

    

         

          ք.Երևան

          ----- 2024թ. 

  • Քննարկվել է

    20.05.2024 - 05.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1453

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Gevorg QA

22.05.2024

Միանշանակ լավ որոշում է։ Համակարգում փաստաթղթերի ամբողջական փաթեթի առկայության և / կամ վավեր լինելու պարագայում բաժանորդն, ըստ իս, իրավասու է կատարել անհրաժեշտ փոփոխություններ

Տեսնել ավելին