Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ՝ ՆՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ՝ ՆՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»  ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  «Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի՝ նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն արգելվող համայնքները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է Ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 13-րդ մասի պահանջից։   

Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրային ռեսուրսները հիմնականում ձևավորվում են II ճնշումային հորիզոնում բեռնաթափման շնորհիվ։ Հետևաբար այդ հորիզոնի ջրերի որակական և քանակական փոփոխությունները պայմանավորում են վերը գտնվող ջրատար երկու հորիզոնների համապատասխան փոփոխությունները։ Այդ իսկ պատճառով II հորիզոնում կատարվող փոփոխությունները կիրառելի են Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրատար բոլոր հորիզոնների համար։ ԱԱԱ տարբեր տեղամասերում II հորիզոնը բնորոշվում է տեղադրման տարբեր խորություններով, հիդրոդինամիկ պարամետրերով և ջրերի որակով։ Նշված պարամետրերը պայմանավորում են II ճնշումային հորիզոնից ստորերկրյա ջրերի ստացման տարբեր տեխնիկատնտեսական ցուցանիշները, շահագործական պաշարների անհավասարաչափ օգտագործումը և ջրային ռեսուրսների կառավարման բարդությունները։ Կախված ԱԱԱ-ի երկրաբանական և տեկտոնական կառուցվածքից, նկարագրվող հորիզոնում տարածված են մինչև 1գ/լ քաղցրահամ և 1-3գ/լ թույլ աղահամ ընդհանուր հանքայնացմամբ ստորերկրյա ջրեր։

Խմելու ջրամատակարարման համար խիստ անհրաժեշտ քաղցրահամ (մինչև 1գ/լ) ջրերը տարածված են Մեծամոր (Սև ջուր) գետի աջափնյա և Մեծամոր-Հրազդան միջգետային տարածքում։ Այստեղ ճնշումային ջրերը շատրվանում են երկրի մակերևույթից բարձր և հանդիսանում են տնտեսապես շահավետ տեղամասեր բարձրորակ ստորերկրյա ջրերի ստացման համար։ Ստորերկրյա քաղցրահամ ջրերի զբաղեցրած տարածքը ԱԱԱ սահմաններում  հյուսիս-արևմուտքից (Կեսարիա, Խանջյան, Մյասնիկյան բնակավայրերի կողմից), հյուսիսից (Մայիսյան, Եղեգնուտ)  և արևելքից (Մարմարաշեն, Մխչյան, Դմիտրով բնակավայրերի կողմից) շրջափակված են թույլ աղահամ (1-3գ/լ) հանքայնացման ստորերկրյա ջրերով, որոնք օգտագործվել և օգտագործվում են ոռոգման և այլ տնտեսական նպատակներով։ Քաղցրահամ գոտու ճնշումային ջրերի մակարդակի իջեցման պատճառով ավազանի հյուսիս-արևմտյան մասի թույլ աղահամ ջրերը սկսեցին կուտակվել կենտրոնական գոտում, որի պատճառով բարձրացավ ջրերի հանքայնացումը և կոշտությունը։ Նշված երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է  քաղցրահամ ջրերի  տարածման կենտրոնական գոտում խստիվ արգելել ձկնաբուծությունը, ոռոգման համար օգտագործել հիմնականում մակերևութային հոսքը, իսկ գոգավորության հյուսիս-արևմտյան մասում (Բաղրամյանի համայնքը, բացառությամբ Հուշակերտ գյուղի), որտեղ տարածված են 1-3գ/լ և 3գ/լ-ից բարձր հանքայնացման ջրերը, կարելի է թույլատրել նոր հորերի հորատում՝ խմելու-կենցաղային և գյուղատնտեսական նպատակներով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հրամանի նախագծով սահմանվել են Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։ ջրավազանային կառավարման պլանների մշակման և վերանայման փուլերում իրականացվում է ջրային ռեսուրսների գնահատում, ըստ որի անհրաժեշտության դեպքում կնախատեսվեն ջրօգտագործման լրացուցիչ սահմանափակումներ կամ հակառակը։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և հստակեցմանը։

  1. Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

 

  • Քննարկվել է

    20.05.2024 - 04.06.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2346

Տպել