ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N Վ/198-2023 արձանագրության 3-րդ կետի 1.8 ենթակետի հանձնարարականի, ինչպես նաև պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ, հաշվի առնելով հանրապետությունում առկա` անպտղության բարձր մակարդակը, որը, ըստ 2021 ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտությության, կազմում է 16,8%: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման` անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը, այդ թվում.
- ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, տարիքային շեմը 36-ից բարձրացնել է մինչև 40 տարեկանը ներառյալ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3%):
- 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղություն ունեցող` գործող որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
Գործող որոշմամբ սահմանված է հերթագրման կարգ, ուստի նույնիսկ տվյալ ֆինանսական տարվա ընթացքում միջոցների սպառման դեպքում շահառուները կարող են հերթագրվել և բժշկական օգնություն և սպասարկում ստանալ հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում:
Միաժամանակ, կանոնակարագվել է նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձաց անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, քանի որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը, ծրագրի շահառու չհանդիսացող որոշ քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունք, ուստի շահառուների շրջանակի ընդլայնման արդյունքում նրանց` շահառու դառնալու պարագայում վերջիններս պետք է օգտվեն ծառայությունների նույն փաթեթից, որից օգտվում են շահառու հանդիսացող անձինք, այսինքն ոչ ավել, քան արտամարմնային բեղմնավորման 1,5 փորձ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը և ամուսնալուծությունների կանխարգելմանը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:
Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 մլն դրամ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 գործողության 4-րդ և 5-րդ կետերից:
-
Քննարկվել է
17.05.2024 - 01.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2081
Տպել