«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 2195-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2195-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշումը` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանված լինելու հանգամանքը։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման մեջ լրացումներ են կատարելով՝ սահմանվում են Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման լիազորված մարմին, լիազորված մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու հետ կապված կանոնակարգումներ։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի «Նույնականացման միջոցներով կոշկեղենի դրոշմավորում սահմանելու մասին» N 72 որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետի երկրորդ պարբերության հիմքով անդամ պետությունները նույնականացման միջոցներով դրոշմավորված կոշկեղենի անարգել շրջանառությունն ապահովելու նպատակներով սահմանում կամ նշանակում են ազգային օպերատորների։ Վերոնշյալ կետի ապահովման համար ՀՀ կառավարության կողմից ընդունվել են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ և ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշումը սահմանում է միայն կոշկեղենի դրոշմավորումը, միաժամանակ Որոշման համաձայն՝ անդամ պետությունները ազգային օպերատորներին սահմանում կամ նշանակում են, այսինքն՝ ազգային օպերատորները չեն ընտրվում մրցույթի արդյունքների հիման վրա, ինչը նախատեսված չէ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ, միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման 3-րդ կետով արդեն իսկ սահմանվել է «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր («Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ), հետևաբար նշված պայմաններում բացակայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշման անհրաժեշտությունը, ուստի Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում նշված որոշումը։
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման մեջ լրացումներ են կատարվում՝ սահմանելով Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման լիազորված մարմին, լիազորված մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու հետ կապված կանոնակարգումներ։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով և 37-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, մշակվել են Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ռազմավարություններից։
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման բոլոր ապրանքների դրոշմավորման համար ազգային օպերատորի առկայություն։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշումը, ինչպես նաև լրացում կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման մեջ՝ սահմանելով լիազորված մարմին, լիազորված մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի հետ պայմանագիր կնքելու հետ կապված կանոնակարգումներ։
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
16.05.2024 - 31.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1397
Տպել