Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանելու մասին
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ
ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ 20-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքով, համաձայն որի Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով Կառավարությանն է վերապահվել սահմանելու ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Սույն նախագծով կարգավորվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ՝ ՀԳՄ) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև վերոգրյալ ՀԳՄ-ների կողմից տրամադրված և գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ միասնական և ազգային ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) ներառելու, հանելու պահանջները։
Միասնական ռեեստրն ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որը տեղեկատվություն է պարունակում համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման լաբորատորիաներ, հսկողություն իրականացնող մարմիններ) վերաբերյալ, և որի ձևավորումն ու վարումը իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից էլեկտրոնային եղանակով, միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից միասնական ռեեստրի ազգային մասերից հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության հիման վրա։ Ազգային ռեեստրը ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որը տեղեկատվություն է պարունակում համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ, և որի ձևավորումն ու վարումը իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների և դրանց կողմից տրամադրված և գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման գործընթացը՝ այն դարձնելով առավել թափանցիկ։
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
14.05.2024 - 04.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1052
Տպել