ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Ո Ր Ո Շ Ու Մ
2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1369-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1)6-րդ կետում «(այսուհետ՝ ՄԳՀԱԿ)» բառերից հետո լրացնել «՝ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով» բառերը․
2) 7-13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝․
«7․ Թեստավորում անցակցնելու մասին հայտարարությունը հրապարակվում է ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողների ռեգիստրում (www.hrh.am)՝ թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ։
8․ Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը․
1) թեստավորման անցկացման վայրը և ժամկետները.
2) թեստավորմանը մասնակցելու նպատակով դիմումի ներկայացման վերջնաժամկետը․
3) ՄԳՀԱԿ-ի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը)․
4) թեստավորմանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայության մասին նշում։
9․ Թեստավորմանը մասնակցելու համար անձը (այսուհետ՝ դիմումատու) բուժաշխատողների ռեգիստրի իր անձնական հաշվից ներկայացնում է թեստավորմանը մասնակցելու վերաբերյալ դիմում (այսուհետ՝ դիմում)։
10․ Եթե դիմումատուի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջներին, ապա համակարգը չի թույլատրում դիմումը լրացնել։
11․ Ռեգիստրում դիմումը ձևավորվելուց հետո դիմումատուն հաստատում է այն, որից հետո դիմումը հասանելի է դառնում ՄԳՀԱԿ-ի աշխատակցին։
12․ ՄԳՀԱԿ-ի աշխատակցի կողմից, դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, դիմումը մերժվում է՝ դիմումատուի ռեգիստրի անձնական հաշվին ծանուցում ուղարկելով, եթե դիմումի ուսումնասիրության արդյունքում հայտնի են դառնում դիմումի և Օրենքով սահմանված պահանջների միջև հակասություններ կամ ռեգիստրում առկա տվյալների անհամապատասխանություն։
13․ Դիմումը հաստատվելու դեպքում դիմումատուն թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ռեգիստրի իր անձնական հաշվին ծանուցում է ստանում՝ թեստավորման անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ։»․
3) 14-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15․ Թեստավորումն սկսելուց հինգ օր առաջ ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և ռեգիստրում հրապարակվում է թեստավորման մասնակիցների ցուցակը։»․
5) 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
6) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«39․ Թեստը հանձնելու դեպքում արդյունքները մեկօրյա ժամկետում մուտքագրվում են ռեգիստր և հասանելի են դառնում դիմումատուի անձնական հաշվում։»․
7) 40-րդ կետը կետը և հավելվածով հաստատված Ձևն ուժը կորցրած ճանաչել։
-
Քննարկվել է
14.05.2024 - 29.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1541
Տպել