Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
85 - Կողմ
-
164 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Armen Avetisyan 14.05.2024 10:32:51 | Վերոնշյալ գործողությունն անելուց հետո չմոռանաք գյուղացիներին բոլոր տեսակի հարկային պարտավորություններից ազատել , մեկը ես չեմ պատրաստվում հողի հարկ մուծել մի պետության , ով ավելորդա համարում իմ և մյուս գյուղացիների այգիների պաշտպանությունն իրականացնել։ | Որոշման նախագծի հիմնավորման մեջ հստակ ձևակերպված է, որ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանվում է փոխանցվելով այն համայնքներին, որոնք իրենց ուժերով կամ ոլորտը սպասարկող կազմակերպությունների միջոցով կարող են իրականացնել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական հիմունքներով համայնքներին կարող է տրամադրել մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների վերաբերյալ տվյալներ։ Հետևապես մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը շարունակվելու է և այն չի դադարեցվում։ | |
2 | Ջոնիկ Մարության 27.05.2024 21:53:29 | Որքան հասկացա, որոշումը կարկուտի դեմ պայքարի ծառայության փակման մասին է: Տարբեր տեսակի աղետներից գյուղացուն քիչ թե շատ, լավ թե վատ պաշտպանողից զրկելու, գյուղացու վերջին հույսի մարման մասին է: Իսկ փակելուց առաջ իմ՝ հասարակ գյուղացուս կարծիքը հարցրել եք; Չէ որ ես էլ եմ այս երկրի տերը: Կրակակետերը բազմաթիվ համայնքների տարածքում են և այն ամենը, թե համայնքները կիրականացնեն կրակոցներ, կվերանորոգեն կրակակետերը, ուղղակի թոզփչոցի է: Իբր թե այլ միջոց ենք առաջարկում: Ամեն համայնք իր համար աշխատողներ պետք է ունենա, տեխնիկական միջոցներ ձեռք բերի, վերանորոգողներին պետք է վճարի: Տեսել եմ, թե ինչպես են առանց հանգսյան օրերի գալիս կրակակետերը սարքում, հատուկ մեքենայով գազ բերում, բալոններ տեղադրում: Այնպես որ մի քանի կոպեկ բյուջե խնայելն էլ է սուտ: Դրանից շատ ծախսեր կանեն համայնքները և հնարավոր է կառավարությունից դոտացիա ուզեն: Իսկապես ինչպես գրել է Armen Avetisyanը, գյուղացին ճիշտ կանի հարկ ու տուրք չվճարի: Հաջորդը. ինչ է նշանակում, թե չի համապատասխանում շրջակա միջավայրի գործառույթներին: Համապատասխանեցրեք, միայն թե մի թողեք խեղճ գյուղացուն լրիվ անտեր: Այնպես եք նշել, կարծես սահմանադրությանը չի համապատասխանում և հարցը պետք է հանրաքվեով լուծվի: | Որոշման նախագծի հիմնավորման մեջ հստակ ձևակերպված է, որ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանվում է փոխանցվելով այն համայնքներին, որոնք իրենց ուժերով կամ ոլորտը սպասարկող կազմակերպությունների միջոցով կարող են իրականացնել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական հիմունքներով համայնքներին կարող է տրամադրել մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների վերաբերյալ տվյալներ։ Հետևապես մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը շարունակվելու է և այն չի դադարեցվում։ | |
3 | Armen Poghosyan 28.05.2024 19:05:40 | Ներկայացված հիմնավորմը կարդալով պարզ է դառնում , որ այս նախագիծը մշակող մարմինը` ընդհանրապես տեղյակ չէ հակակարկտային պաշտպանության իրականացմանը և ընդամենը կատարում է ՀՀ վարչապետի հանձնարարականի ի կատար ածումը։ Ինչը պարզ է դառնում Արագածոտնի և Լոռու ՌՀԿ֊ների ակտիվ ներգործման և դիտարկման բաժինների կրճատմամբ , որի փոխարեն իբր պիտի ստեզծվի դիտարկման ծառայություն , որը ըստ ձեր ներկայացրած որոշման պիտի գործի 2027 թ֊ից հետո , այն էլ ներդրումային ծրագրի ֆինանսավորման պարագայում, որը հավանական է նաև չգործի այդ իսկ ներդրումային ծրագրի ֆինանսավորման բացակայության պատճառով։ Որոշման ընդունումից հետո էլ չգիտենք այն 234 կայանքների , և նրանց գումարային արժեքով արտահայտված ահռելի գումարների ճակատագրերը , իսկ կայանքների նվազագույն արժեքը առնվազն 15 անգամ ավելին է քան ակնկալվող խնայողություններն են։Իսկ ինչքանով էք վստահ որ համայնքները պատրաստ են լինելու գումարի դիմաց (ձեռնարկատիրական հիմունքներով ) ձեր այսպես կոչված դիտարկման տվյալները ձեռք բերել։ Կամ այդ համայնքներում քանի մասնագետ ունեք որոնք ասենք գիշերը 4 ֊ին կամ 5 ֊ին կայանք են միացնելու , իսկ չմիանալու դեպքում էլ այսպես ասած կգնան ու << ручной >> կմիացնեն։ Կարճ ասած մի բան է պարզ ... ամեն ինչ անում եք , որ կազմաքանդեք գործող կառույցն ու էլ ավելի վատթարացնեք գյուղացիների , առանց այդ ել մեղմ ասած անհուսալի ֆինանսական վիճակը։ | Որոշման նախագծի հիմնավորման մեջ հստակ ձևակերպված է, որ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանվում է փոխանցվելով այն համայնքներին, որոնք իրենց ուժերով կամ ոլորտը սպասարկող կազմակերպությունների միջոցով կարող են իրականացնել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական հիմունքներով համայնքներին կարող է տրամադրել մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների վերաբերյալ տվյալներ։ Հետևապես մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը շարունակվելու է և այն չի դադարեցվում։ |