«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-ից 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.Ներմուծվող սննդամթերքի ու կենդանական ծագման մթերքի զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար սահմանված վճարի մասով մինչև սույն Օրենքի ուժի մեջ մտնելը ավել վճարված կամ ավել գանձված գումարների վերադարձն իրականացվում է՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին (ՀՀ ֆինանսների նախարարություն)` ավել վճարված կամ ավել գանձված գումարների վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված վճարի վերադարձնելու մասին դիմումին կցվում են Օրենքով սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ վճարը գանձած մարմնի տեղեկանքը՝ ավել վճարված կամ ավել գանձված գումարները վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, եթե՝
- ավել վճարված կամ ավել գանձված գումարներն առաջացել են մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, ապա Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա,
- ավել վճարված կամ ավել գանձված գումարներն առաջացել են 2023 թվականի փետրվարի 28-ից հետո` մինչև սույն Օրենքն ուժի մեջ մտնելը, ապա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող տեղեկաքի հիման վրա։
-
Քննարկվել է
13.05.2024 - 29.05.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1139
Տպել