Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ներկայիս իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսոհետ՝ Որոշում) N 1 հավելվածով, որտեղ դիվանագիտական ծառայության պաշտոնները նշված են որպես «բարձրագույն, գլխավոր, առաջատար» պաշտոններ: «Դիվանագիտական ծառայության մասին» գործող օրենքում դիվանագիտական ծառայության նման դասակարգման պաշտոններ սահմանված չեն:

Դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանված է Որոշման N 2 հավելվածով, որի 5-րդ՝ «դիվանագիտական ծառայության դասային աստիճաններ» սյունակում նշված են «առաջին դասի խորհրդական, երկրորդ դասի խորհրդական, առաջին դասի առաջին քարտուղար,  երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի երկրորդ քարտուղար» դիվանագիտական ծառայության դասային աստիճաններ:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տեղի է ունեցել դիվանագիտական աստիճանների դասակարգման փոփոխություն: Այդ փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ՝ դրանք համապատասխանեցնելով  օրենքի ներկայիս կարգավորումներին:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության պաշտոնները և դասային աստիճանները կհամապատասխանեցվեն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումներին:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.05.2024 - 23.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1665

Տպել