ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ 2024 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և ենթակա մարմնից Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ դիվանագետի գործուղման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարչապետի աշխատակազմից, պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ ծառայողների գործուղման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ դիվանագիտական ծառայության և այլ պետական ծառայության հավասարազոր պաշտոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 911-Ն որոշմամբ:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 172-ն և N 177-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1348-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
_____ N _-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ և ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և ենթակա մարմնից (այսուհետ` նախարարություն) Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ (այսուհետ` պետական մարմին) դիվանագետի գործուղման հետ կապված հարաբերությունները:
- Դիվանագետն իր համաձայնությամբ նախարարությունից համապատասխան պետական մարմին գործուղվում է նախարարության և տվյալ պետական մարմնի միջև գրավոր պայմանավորվածության դեպքում:
- Նախարարության և պետական մարմնի միջև փոխադարձ պայմանավորվածության դեպքում գործուղման վերաբերյալ ընդունվում է իրավական ակտ, որտեղ նշվում է նաև գործուղման ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 տարին: Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ տարով:
- Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանավորվածության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է որոշում դիվանագետին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու և տվյալ պետական մարմին գործուղելու մասին, իսկ պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` համապատասխան պաշտոնում նշանակելու մասին:
- Դիվանագետը, որպես կանոն, գործուղվում է պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման՝ իր զբաղեցրած դիվանագիտական ծառայության պաշտոնին հավասարազոր հանրային ծառայության պաշտոնի:
- Դիվանագետը գործուղման ընթացքում պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:
- Գործուղման ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
- Գործուղման ընթացքում դիվանագետի նկատմամբ օրենքով նախատեսված խրախուսանքի միջոցներն ու կարգապահական տույժերը կիրառվում են պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ գործուղված դիվանագետի նկատմամբ` համապատասխանաբար Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից:
- Գործուղման ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համապատասխան հրամանով դիվանագետը նշանակվում է մինչև գործուղումն իր զբաղեցրած պաշտոնում կամ հավասարազոր այլ պաշտոնում:
- Չի թույլատրվում պետական մարմնում գործուղման ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի գործուղումը նույն կամ այլ պետական մարմին, բացառությամբ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ և վարչապետի աշխատակազմ դիվանագետի գործուղման դեպքերի:
- Գործուղման ժամկետը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
_____ N _-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են վարչապետի աշխատակազմից, պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից (այսուհետ` պետական մարմին) համապատասխան ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ ծառայող) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգ գործուղման հետ կապված հարաբերությունները:
- Ծառայողը պետական մարմնից նախարարության համակարգ գործուղվում է նախարարության և տվյալ պետական մարմնի միջև գրավոր համաձայնության դեպքում:
- Գործուղման վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված համաձայնությունը ձեռք բերելիս նշվում է նաև գործուղման ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 տարին: Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ տարով: Գործուղման ժամկետը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ:
- Համաձայնությունը ձեռքբերելուց հետո պետական մարմնի համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը որոշում է ընդունում ծառայողի գործուղման մասին, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է որոշում գործուղված ծառայողին նախարարության համակարգում համապատասխան պաշտոնի նշանակելու մասին:
- Ծառայողը, որպես կանոն, գործուղվում է նախարարության համակարգ՝ իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր դիվանագիտական ծառայության պաշտոնի նկարագրում նշված գործառույթները կատարելու նպատակով:
- Ծառայողը գործուղման ընթացքում օգտվում է օրենքով սահմանված իրավունքներից և կրում է օրենքով սահմանած պարտականությունները:
- Գործուղման ժամկետը հաշվարկվում է համապատասխան ծառայության ստաժի մեջ:
- Գործուղման ընթացքում ծառայողի նկատմամբ խրախուսանքի միջոցներն ու կարգապահական տույժերը կիրառվում են օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ:
- Գործուղման ժամկետը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ:
-
Քննարկվել է
08.05.2024 - 23.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միջազգային հարաբերություններ
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1669
Տպել