Հիշել նախագիծը

«Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2024թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-390-Ն օրենքը, որի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձևակերպված պատվերների (հարկային մարմնին՝ ուղևորափոխադրում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները։ Նախագծով նախատեսվում է հաստատել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով իրենց բազաների տեղեկատվությանը տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին հասանելի դարձնելու ընթացակարգը։

 

  • Քննարկվել է

    07.05.2024 - 22.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1450

Տպել