Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    07.05.2024 - 22.05.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1596

Տպել

Առաջարկներ`

Արմավիրի միջնակարգ դպրոց

21.05.2024

Հարգելի գործընկեր, հավելված 2-ի 13-րդ կետի 2-րդ,3-րդ,4-րդ, և 5 -րդ կետերը կարծես կրկնվում են 6-րդ,7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում։ Առաջարկում եմ հավելված 2-ի 13-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ ․ <<3) Տարեկան պլանը ձևավորվում է ըստ ուսումնական տարիների՝ ամսական պլանավորման միջոցով>>։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ունենք շաբաթներ, որոնց 4 օրն է աշխատանքային։ Ուստի արդյուավետ կլինի պլանավորումը կատարել ամսական կտրվածքով։Ինչպես նաև մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ, ըստ անհրաժեշտության ներդպրոցական վերահսկողության ուսումնական մասի պլանավորած միջոցառումների խմբագրումը նույնպես ավելի արդյունավետ կլինի, կհիմնավորվի մ/մ -ի նիստերում և կարձանագրվի։

Լիլիթ Ավետիսյան

19.05.2024

Առաջարկում եմ Հավելված 2-ի 1-ին կետի 8-րդ ենթակետում ավելացնել նախքան համակարգի՝ կիսամյակային գնահատականները ինքնաշխատ եղանակով հաշվարկելը

Շուշանիկ Ամիրխանյան

14.05.2024

Առաջարկում եմ հավելված 2-ի 11-րդ կետի ը) ենթակետից հանել «խնդիրները» բառը, քանի որ դրա առկայությունը սահմանափակում է դասի պլանավորման ճկունությունը։ Դասի խնդիրները պլանավորվում են ուսուցչի կողմից տվյալ դասին նախապատրաստվելուց առաջ, այն կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ՝ նախորդ թեմայի յուրացման աստիճանից։ Թեմատիկ պլանավորման մեջ խնդիրների ներառումը նշանակում է, որ ուսուցիչը բազմաթիվ անգամ ստիպված է լինելու փոփոխելու իր թեմատիկ պլանավորումը և ներկայացնի հաստատման, կամ պարզապես թեմատիկ պլանի այդ բաղադրիչը անտեսվելու է, լրացվելու է միայն այն պատճառով, որ պարտադիր է։ Բացի այդ, կարծում եմ կարելի է հաշվի առնել նաև նման ծավալի թեմատիկ պլանավորման բարդությունը և մի քանի ամիս առաջ դասի ընթացքի կանխատեսման անհնարինությունը։

Տեսնել ավելին