Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-95-Ն օրենքի ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել օրենսգրքի 345-րդ հոդվածը, որով սահմանված էին հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները։ Այդ կարգավորումների մի մասը սահմանվել են նոր լրացվող՝ 339.1-ին՝ «Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը» հոդվածով։ Միաժամանակ, օրենսգրքի 339.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատում է Կառավարությունը:

  • Քննարկվել է

    07.05.2024 - 22.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1277

Տպել