ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—–––––––––– 2024 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) շահառու՝
ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».
- 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.2-րդ և 12.3-րդ կետերով՝
«12.2. Անչափահաս երեխա (երեխաներ) ունեցող ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխան (երեխաները) ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում, եթե երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։
12.3. Կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, եթե կիսակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80 տոկոս է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց։».
- 16-րդ կետում «գումարը» բառից հետո լրացնել «շահառուի կողմից» բառերով.
- 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 1500 շահառուի։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) շահառու՝
ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».
- N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ երեխաների)» բառերով, իսկ «(ամուսնության վկայականի պատճենը կցվում է)» բառերից հետո լրացնել «, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան վկայականը (մահվան վկայականի պատճենը կցվում է)» բառերով.
- N 1 հավելվածի 4-րդ կետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
- N 1 հավելվածի 5-րդ կետում «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «, երեխաների առկայության դեպքում՝ երեխա-ծնող կապի, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան» բառերով և «5» թիվը փոխարինել «10» թվով.
- ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 10-րդ կետը.
- N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) շահառու՝
ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».
- N 2 հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետում «և 2-րդ փուլերի» բառերը փոխարինել «փուլի» բառով.
- N 2 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
- N 1 ձևի 2-րդ կետում «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ երեխայի/ների)» բառերով.
- N 1 ձևի 2.6-րդ կետում «Ամուսնության» բառից հետո լրացնել «(միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան)» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ ենթակետով լրացվող 12.2-րդ կետի, 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հուլիսի 1-ից։
- Սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2024 թվականի փետրվարի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։