Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2023թ․ հոկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը, որի 284-րդ հոդվածի 2-րդ մասով անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար սահմանված է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայման, ինչի կապակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվում  համապատասխան որոշման նախագիծը:

 Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համեմատ՝ մշակված նախագծով սահմանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝  մրցույթի տարրերով, մասնավորապես առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու հավակնություն ունեցող սուբյեկտների ենթադրյալ գործունեության նախնական գնահատում՝ առկա առաջարկներից ընտրելով լավագույններին, ինչից հետո միայն ընտրված լավագույն առաջարկը իրականություն դառնալու հնարավորություն կստանա:

Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համաձայն՝ անմաքս առևտրի խանութների գործունեության համար հասանելի կամ նախատեսված սահմանափակ տարածքը (պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության գոտիները) վարձակալելը կամ այդպիսի տարածքին տիրապետելը անմաքս առևտրի խանութների ռեեստրում գրանցման համար պարտադիր պայման էր և անուղղակիորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հիշատակված ռեեստր ընդգրկվելու հավակնություններ կարող է ունենալ միայն տնտեսվարող այն սուբյեկտը, որը տիրապետման կամ տնօրինման իրավունք է ձեռք բերել այդպիսի տարածքի նկատմամբ:  Ըստ էության՝ տարածքի վարձակալությունն է եղել այն անկյունաքարը, որով որոշվել է անմաքս առրտրի խանութի կազմակերպչի անձը, իսկ մնացած պայմանների ապահովումը վերածվել էր զուտ տեխնիկական գործընթացի:

Օրենքով ներկայումս նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայմանը և դրա իրականացման կարգը սահմանող սույն որոշման նպատակն է հատկապես մրցակցային դարձնել  տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը՝ որպես չափորոշիչ սահմանելով անմաքս առևտրի խանութի գործունեության գնահատման առավել էական և կարևոր հատկանիշները:

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագիծը մշակվել է ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի և նպատակ ունի առավել օբյեկտիվ և մրցակցային դարձնել  անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը:

 

  1. Կարգավորման ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է էականորեն բարելավել անմաքս առևտրի խանութների հաշվետվողական համակարգը, միատեսակ մոտեցումներ կիրառել բոլոր անմաքս առևտրի խանութների համար, հաշվետվողականության համակարգի բարելավման արդյունքում վերահսկելի դարձնել անմաքս առևտրի խանութներից բոլոր ձեռքբերումները՝ ձեռքբերումներ իրականացնող անձանց մակարդակով։ Միաժամանակ նպատակը գործող պրոցեսների տարանջատում է, եթե մաքսային մարմինը ներկայումս մասնակցում է տարածքի վարձակալության մրցույթին, ապա որոշման ընդունման արդյունքում նախաորակավորված անձանց ցանկ կլինի, իսկ մաքսային մարմինը տարածքի վարձակալության մրցույթին մասնակցություն չի ունենա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, սակայն նախաորակավորման կարգ ընդունելը «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի և ««Մաքսային կարգավորման մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 24-ի թիվ 74-Ա որոշման պահանջ է։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան  ստորաբաժանման կողմից:

 

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

 Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    29.04.2024 - 15.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 700

Տպել